«Պնակալեզներն են ավելանում»
Վերջին շրջանում լրագրողների դեմ կիրառվող բռնությունները ցույց տվեցին, որ լրագրողն իր մասնագիտական պարտքը կատարելիս նույնքան անպաշտպան է, որքան 9-10 տարի առաջ էր:
«Սա փաստում է այն, որ Հայաստանում դեռ ամենավտանգավոր մասնագիտություններից մեկը մնում է լրագրությունը։ Այդ նախընտրական շրջանում ավելանում են պնակալեզների կրքերը, ովքեր ուզում են իրենց տերերին ցույց տալ, որ իրենք օգտակար են և ձայներ են ապահովում».- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Մանրամասները տեսանյութում.