ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթի անցկացման գործընթացը պետք է ամբողջովին թափանցիկ լինի. Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մտահոգիչ է համարում ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթի անցկացման ընթացքը և նշում է, որ նման ընտրություններում հասարակության շրջանում հարցեր են առաջանում՝ անվստահություն առաջացնելով։
«Այդ գործընթացն ամբողջովին թափանցիկ պետք է լինի, և եթե այդտեղ որևէ գաղտնիություն կա, ապա հասարակությունն էլ շատ հիմնավոր կասկածների առիթ է ունենում, և ինչպիսի ենթադրություններ ասես՝ կարող են լինել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մելիքյանը։
Նա թեև ծանոթ չէր ՀՀ արդարադատության նախարարության պատասխան հայտարարությանը, սակայն կարևոր համարեց գործընթացի թափանցիկ լինելը, ինչն ապահովելն, ըստ նրա, իշխանությունների պարտքն է։
«Ես կարծում եմ, որ այս պարագայում, երբ թափանցիկությունը ապահովված չէ, իշխանությունները կարող են իրենց հարմար մարդուն անցկացնելվ և բացառված չէ, որ այդ թեկնածուի անունը կանխորոշված լինի»,-ասաց նա