2015 թվականի հուլիսի 1-ից անալոգայինից թվայաին հեռարձակմանն ամբողջությամբ անցնելուն մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել, սակայն դեռևս չլուծված են մնում օրենսդրական, տեխնիկական և սոցիալական խնդիրները: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով թերություններով ու բացթողումների լի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքը «չի բավարարում այդ անցումը կատարելու համար:
Թեև տեխնիկական առումով ավելի շատ աշխատանք է կատարվել, քան սոցիալական խնդիրների լուծման առումով, այդուհանդերձ նախապես մշակված ծրագրով և պետական մարմինների հավաստիացումներով հոկտեմբերին Երևանում պետք է ունենայինք փորձնական թվային հեռարձակում, իսկ հետո նաև հիմնական: Այսօր հոկտեմբերի 30-ն է ես, համենայնդեպս, տեղյակ չեմ, որ թեկուզ և փորձնական հեռարձակումը իրականացված լինի, այսինքն ան գամ տեխնիկական հարցերով աշխտանքները լիովին և ժամանակին չեն կարողացնում կատարել:» Ինչ վերաբերում է սոցիալական խնդիրների լուծմանն, ապա այս հարցում գրեթե ոչինչ արված չէ: «Մինչև հիմա հայտնի չէ, թե քանի ընտանիք է անվճար ստանալու ապակոդավորող սարքեր, պետությունը պարտավորություն է ստանձնել անապահով խավերին տրամադրել այդ սարքերը:»
Բանավեճին մասնակցում էին նաև ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանը, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը և Լոռի հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը:
Բանավեճը վարում էր լրագրող Արևիկ Սահակյանը:
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի փոխանցմամբ մի շարք հասարակական կազմակերպություններ օրենքի փոփոխությունների մասին նախագիծ են ներկայացրել Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին, որն ըստ Մելիքյանի՝ ընդունվելու դեպքում մի շարք հարցերի կարգավորման հնարավորություն կտա:
Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում մինչև հուլիսի 1-ը գործելու իրավունք ստացած մարզային այն հեռուստաընկերություններին, որոնք չունեն արտոնագիր: Պայքարելու՞ են արդյո՞ք իրենց գործունեությունը շարունակելու համար և եթե այո, ապա ինչպե՞ս:
Լոռի հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանն ի պատասխան հնչեցված հարցին, ասաց, որ իրենց պայքարը սկսվել է դեռ մի քանի տարի առաջ, երբ հայտարարվեց թվային հեռարձակողների համար արտոնագիր ստանալու մրցույթները: «Այնպես չէ, որ թվային լիցենզիա չստացած հեռուստաընկերությունները թույլ էին կամ պարտվել են: Մենք, կոնկրետ Լոռի հեռուստաընկերությունն, ընդհանրապես չի մասնակցել մրցույթին»: Ըստ Նարինե Ավետիսյանի՝ պատճառն այն էր, որ գիտեին, որ հաղթողը նախապես հայտնի էր:
Պայքարը շարունակելու են, սակայն դեռևս հստակ չգիտեն, թե որոնք են առկա խնդրին լուծումներ տալու ելքը:
ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի խոսքով պայքարը պետք է շարունակել, լուծումներ հնարավոր է գտնել:
Աշոտ Մելիքյանի խոսքով թեև բարդ է պայքարը, սակայն ելք կա, եթե խորհրդարանը հասցնի միչև հաջորդ տարվա սկիզբ օրակարգ մտցնել հասարակական կազմակերպությունների ջանքերով մշակված օրենքի փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է նաև լիցենզավորման պարզ ընթացակարգը, ապա փակման ենթակա բոլոր մարզային հեռուստաընկերությունները «կփրկվեն»: Այսինքն մարզային հեռուստաընկերությունների փակումը կանխելու ելքեր կան: Բայց նախ պետք է, որպեսզի մարզային հեռուստաընկերությունների ղեկավարները համատեղ քննարկեն և լուծումներ գտնեն: Ըստ Աշոտ Մելիքյանի, մարզային հեռուստաընկերություններն անցած չորս տարիների ընթացքում լուրջ չեն զբաղվել խնդրով: Վրաստանի փորձը վկայում է, որ միավորվելու պարագայում հնարավոր է լուծել առաջացած խնդիրները: Տարբերակներից մեկը կարող է լինել ասենք մարզային հեռուստաընկերությունների կոնսորցումի ստեղծումը:
ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանի խոսքով մարզային հեռուստաընկերություններից զգալի մասը ոչ թե ամբողջ մարզում, այլ միայն որոշ համայնքներում հեռարձակելու հնարավորություն և լիցենզիա ունեն: Այդուհանդերձ ինչ ելք է հնարավոր գտնել: ՀՌԱՀ-ը մասնակցում է բոլոր քննարկումներին և պատրաստ է մասնակցել: Կա օրենքի նախագիծ, որը պետք է որոշակի ընթացակարգ անցնի և երբ ուղարկվե ՀՌԱՀ, ապա մենք մեր եզրակացությունը կտանք, «ցավոք մենք չենք կարող ձիերից առաջ ընկնել»:
Նարինե Ավետիսյանի խոսքով այն հնարավորությունները, որ այս տարիների ընթացքում մեր ջանքերով ստեղծել ենք, բայց այն, որ բախվում են ք օրենքի հետ: «Հուսնաք, որ մեր գործընկերների աջակցությամբ կգտնենք ելքեր: Վստահ ենք, որ ՀՌԱՀ-ը չի անտեսի մեր խնդիրը և եթե մենք բոլորս համադրենք մեր հնրավարությունները,ապա խնդիրը կլուծվի:»