Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց երրորդ եռամսյակի՝ հուլիս-սեպտեմբեր ամիսների զեկույցը, որն, ըստ նրա բավականին լարված է եղել:
«Տագնապ է առաջացնում իրավապահ մարմինների և դատական համակարգի համառությունը՝ ստիպելու լրատվամիջոցներին և լրագրողներին բացահայտել աղբյուրները»,-նշեց Մելիքյանը:
Անդրադառնալով լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի փոփոխություններին՝ բանախոսն առանձնացրեց երկու կարևոր նախաձեռնություն, որոնցից մեկը կառավարության կողմից հաստատված գովազդի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագիծը, որը վերաբերում է հեռուստաընկերություններով գովազդի հեռարձակմանը:
Մելիքյանի ներկայացրած տվյալներն առավել մանրամասն՝ տեսանյութում:
http://www.panorama.am/am/society/2014/10/31/ashot-meliqyan/