Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Վասակ Դարբինյանն այսօր ԽԱՊԿ կազմակերպած քննարկման ժամանակ ներկայացրեց 2014թ-ի ընթացքում լրագրողների հանդեպ բռնությունների մի քանի դեպք: «Աղմկահարույց դեպքերից պետք է նշեմ Ա1+ հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի հանդեպ բռնությունը: Հիշեցնեմ, որ Ազգային Ժողովի դիմաց լրագրողի աշխատանքը խանգարել և տեսակցիկին հարվածել է ոստիկաններից մեկը՝ անպարկեշտ բառեր ասելով լրագրողին»:
Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը բոլոր լրագրողներին համարում է անբարոյական, մեկնաբանեց Վասակ Դարբինյանը: «Շուշան Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներից մեկին վիրավորեց՝ ասելով «Բոլոր լրագրողներն անբարոյական են»: Հետագայում նա ներողություն խնդրեց, իհարկե, իր վիրավորանքի համար, սակայն, միայն այդ լրագրողից: Փաստորեն, նա մնացած բոլոր լրագրողներին ևս համարում է «անբարոյական»»:
Ցավն այն է, որ իրավապահ մարմինները ոչ միայն խախտում են լրագրողների տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքը, այլև խթանում են դրան, հայտնեց Վասակ Դարբինյանը: «Ցանկացած ցույցի կամ բողոքի ակցիայի ժամանակ մեր իրավապահները խախտում են լրագրողների տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքը: Ասեմ ավելին, նրանք ոչ միայն խախտում են, այլև նպաստում դրան: Իրավապահ մարմիններն իրենց գործունեությունը կատարելու փոխարեն լրագրողներին են սաստում: Բռնության դեմ դատական նիտերում անգամ դատարանը կողմ է եղել լրագրողների իրավունքները խախտողներին: Փաստորեն, դատական համկարգը ևս կողմ է լրագրողների հանդեպ թե´ ֆիզիկական բռնությանը, թե´ տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքը խախտողներին»:
http://araratnews.am/shushan-petrosyani-hamar-bolor-lragroghnereh-anbaroyakan-en-baci-mekic/