• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ա1+». ԶԼՄ-ների ինքնակարգավորումը անհրաժեշտություն է (տեսանյութ)

Մայիսի 26, 2015
in Մենք ԶԼՄ-ներում

Հայաստանում  ԶԼՄ-ների ինքնակարգավորման գործընթացը մեկնարկել է 2007 թվականից, երբ մինչ այդ որևէ կերպ ինքնակարգավորման չենթարկվող լրատվական դաշտում սկսեց գործել Դիտորդ մարմինը։

Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ նման մարմինն ուղղակիորեն անհրաժեշտություն է հայաստանյան մեդիա դաշտի համար։ Ըստ նրա՝ լրատվական դաշտի համար ինքնակարգավորման գործընթացը և էթիկայի կանոնագրին հետևելը կարող է շատ ավելի էֆեկտիվ լինել, քան օրենքի պարտադրանքը։

«Օրենքը բոլոր հարցերը չի կարող կարգավորել և կան որոշ խնդիրներ, որոնք հենց պրոֆեսիոնալ դաշտում պետք է կարգավորվեն՝ համատեղ պայմանավորվածություններով, համատեղ վարքականոնի մշակմամբ և այդ պայմանավորվածությունները պաշտպանելով։ Օրենքը և ինքնակարգավորման գործընթացները փոխլրացնող մեխանիզմներ են»,- Ա1+-ի հետ զրույցում նշեց Աշոտ Մելիքյանը։

Անդրադառնալով առանձին լրատվամիջոցների կողմից սեփական լրագրողների համար ներքին կանոնների մշակման հնարավորությանը, Մելիքյանը կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր լրատվամիջոց ինքը կարող է սահմանել իր վարքականոնը։ «Լրագրողը կարող է լրատվամիջոցի հիմնադրի հետ պայմանավորվածություններ ունենալ խաղի կանոնների վերաբերյալ և հետևել այդ խաղի կանոններին։ Կարող են լինել լրատվամիջոցներ, որոնք, օրինակ, թույլ կտան սոցցանցում լրիվ ազատորեն գրել իրենց մտածածը, և կան լրատվամիջոցներ էլ, որոնք ցանկանում են, որ իրենց լրագրողը երբեք չմոռանա, որ այդ լրատվամիջոցն է ներկայացնում ու սոցցանցում իրենց գրառումը կարող է ընթերցողի մոտ տպավորություն առաջացնել, որ լրատվամիջոցն էլ է նման կերպ մտածում»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Հայաստանում ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմինը վարույթներ չի հարուցում լրատվամիջոցների նկատմամբ, այլ միայն ստացված դիմումներն է քննում։ Այս մասին «ԶԼՄ-ների ինքնակարգավորում. Գործընթացները Հայաստանում և միջազգային փորձը» կլոր սեղան քննարկման ժամանակ նշեց Դիտորդ մարմնի անդամ Մեսրոպ Հարությունյանը։

«Մարմնին անդամակցումը լրատվամիջոցների համար կամավոր է և չկա որևէ պարտադրող հանգամանք, մարմնին այժմ անդամակցում է 39 լրատվամիջոց։

2007 թվականին ստեղծված Դիտորդ մարմինը մինչ այժմ քննել է 35 գործ։ Լրատվամիջոցների միջև առկա խնդիրները այս միջոցով լուծելը զերծ է պահում նրանց դատական  քաշքշուկներից»,- նշում է Հարությունյանը։

http://www.a1plus.am/1385970.html

Պիտակներ. Աշոտ ՄելիքյանԴիտորդ մարմինԶԼՄԶԼՄ ինքնակարգավորումԻնքնակարգավորումԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեԿլոր սեղանՄեսրոպ Հարությունյան

Հարակից Հոդվածներ

Ալեն Սիմոնյանի նախագիծը կարող է կաշկանդել լրագրողական ազատությունը․ Աշոտ Մելիքյան․ Armdaily.am
Մենք ԶԼՄ-ներում

Եթե իշխանությունն այս օրենքի փոփոխմամբ այլ նպատակ ունի՝ դա վտանգավոր է. Աշոտ Մելիքյան․1in.am

Ապրիլի 20, 2022
Գրադարանում․ Աշոտ Մելիքյան․ Media.am
Մենք ԶԼՄ-ներում

Գրադարանում․ Աշոտ Մելիքյան․ Media.am

Ապրիլի 14, 2022
Նոր թեմա` հին բառապաշարով
Մենք ԶԼՄ-ներում

«Ամենայն հավանականությամբ, այս փոփոխությունն արվում է, այսպես կոչված, անցանկալի լրագրողներից ազատվելու նպատակով». Աշոտ Մելիքյան. Medialab.am

Ապրիլի 11, 2022

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • Եթե իշխանությունն այս օրենքի փոփոխմամբ այլ նպատակ ունի՝ դա վտանգավոր է. Աշոտ Մելիքյան․1in.am
  • Գրադարանում․ Աշոտ Մելիքյան․ Media.am
  • «Ամենայն հավանականությամբ, այս փոփոխությունն արվում է, այսպես կոչված, անցանկալի լրագրողներից ազատվելու նպատակով». Աշոտ Մելիքյան. Medialab.am
  • Սա հետընթաց է. ԽԱՊԿ նախագահը` լրագրողների հավատարմագրման կարգում փոփոխության մասին․ Armeniasputnik.am
  • ՀՀ-ի վարկանիշը փչացնող օրենքներ են ընդունվում, որոնք ավտորիտար որոշումներ են հիշեցնում․ Աշոտ Մելիքյան. Factor.am

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ