«Կաշառակեր և սրիկա լրագրող չկա՞, ուզո՞ւմ եք 15 րոպեում մի դյուժին հանեմ դատարանի առաջ»,- Գյումրի կատարած այցելության ժամանակ՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ նման հայտարարությունը հարիր չէ ոստիկանապետին և առհասարակ այն ոստիկանապետի խոսք չէր. «Ինչ խոսք, դա նաև լրագրողների գործունեությունը կաշկանդելու համար է, ճնշման էլեմենտ այստեղ կա, կարծում եմ, որ ոստիկանապետը շատ ավելի հաշվենկատ պիտի լինի իր խոսքերում և գործողություններում»,- ասաց նա:
Աշոտ Մելիքյանի խոսքով՝ չի բացառվում նաև այն, որ ոստիկանությունը փաստեր ունի, բայց այդ պարագայում անհրաժեշտ էր շատ ավելի կոնկրետ խոսել:
Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ լրագրողներից իրավապահները հաշվեհարդար են տեսնում հատկապես տոտալիտար երկրներում, շինծու քրեական գործեր են բացվում, խուլիգանության, թմրանյութեր պահելու և այլնի մասով: Օրինակներից մեկը Ադրբեջանում Ազատության լրագրողի նկատմամբ արված գործողություններն են. «Պարոն Գասպարյանի ասածից էլ նաև սպառանալիք է երևում , որ կարող են իրենք էլ էդպիսի գործեր սարքել»,- եզրափակեց Աշոտ Մելիքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում