Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հերթական անգամ հրապարակել է զեկույց, և Հայաստանը հերթական անգամ այդ զեկույցում դասվել է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքին:
«Կարծում եմ, այս գնահատականը, ցավոք, համապատասխանում է իրականությանը: Մենք գիտենք, որ 2015-ի հունիսին Բաղրամյան պողոտայում խայտառակ իրադարձություններ տեղի ունեցան, մեր տվյալներով՝ 24 լրագրողներ և օպերատորներ ենթարկվեցին ֆիզիկական բռնության, և դա աննախադեպ էր՝ իր ծավալով: Իրականացվող հետաքննությունը զուտ ֆորմալ է, որևէ արդյունք չի տվել, և չնայած նրան, որ 21 լրագրող ճանաչվել են տուժող, այնուամենայնիվ, այդ գործում չկա որևէ կասկածյալ կամ մեղադրյալ»,- այս մասին«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Freedom House կազմակերպությունը հրապարակել է նաև համացանցի, տարբեր երկրներում նոր մեդիաների ազատության վերաբերյալ զեկույց. հայաստանյան էլէկտրոնային մեդիան համարվում է ազատ:
Ա. Մելիքյանի դիտարկմամբ՝ իշխանությունները, մասնավորապես ոստիկանությունը իր համար նորմ է դարձրել, որ որևէ հավաքի ժամանակ հենց որ լրատվամիջոցների ներկայացուցիչների է տեսնում, կա՛մ տեսախցիկներն է ջարդում, կա՛մ լրագրողին ու օպերատրին է տանում-նստեցնում իր մեքենան, կա՛մ տանում են բաժին և նկարահանած կադրեր ջնջում, հիշողության սարքը վերցնում: «Այս պարագայում, այս ճնշումներից հետո լրագրողը կամ լրատվամիջոցը չի կարող համարվել ազատ»,- նշեց Ա. Մելիքյանը
Նրա գնահատմամբ՝ ոստկանությունը չի փոխում իր գործելաոճը. «Վերջերս նաև 1in.am-ի օպերատորին բերման ենթարկելը ևս այդ մասին է վկայում. մեր ուժային կառույցները չեն սովորել աշխատել լրատվամիջոցների հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում: