«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
-Պարոն Մելիքյան, քաղաքական ուժերը «թեժ աշուն» են խոստանում և առաջիկա ժամանակներս քաղաքական տարբեր իրադարձություններ են մեզ սպասվում: Այս համատեքստում ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան մամուլի դերն ու ազդեցությունը սպասվող գործընթացներում և այդ ամենի լուսաբանման առումով ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Լինի թեժ աշուն, թե ցրտաշունչ ձմեռ՝ ԶԼՄ-ները մի կարևոր առաքելություն ունեն՝ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրեն իրենց լսարանին, թե ինչ է կատարվում երկրի ներսում և երկրից դուրս։ Ցավոք սրտի, այդ առաքելությունը կատարելի, մենք տեսնում ենք, որ լրատվամաիջոցներն ավելի շատ այն անձանց, խմբերին և ուժերին, որոնց կողմից որ ստեղծված են կամ հովանավորվում են և սոցիալական այդ առաքելությունը երկրորդ պլան է մղվում։ Մեր լրատվական դաշտում սա ամենակարևոր և մտահոգիչ խնդիրն է։ Քանի որ լրատվամաիջոցները մեծ հաշվով բաժանված են տարբեր քաղաքական և տնտեսական ճամբարների, ապա նրանք ավելի շատ այդ շահերն են սպասրակում և լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը հենց դրանով է զբաղված, մինչդեռ, իհարկե, գլխավորը պետք է լիներ հասարակական շահը և մանավանդ, երբ քաղաքական մթնոլորտը շիկանում է, ապա անհրաժեշտ է լինում առավել մատչելի բացատրել լսարանին կամ իրենց ընթերցողներին, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում այս կամ այն քաղաքական ուժը, ինչ լուծումներ են նրանք առաջարկում, ինչին է դեմ մյուս քաղաքական ուժը և այլն, բայց սրա փոխարեն մենք տեսնում ենք հաճախ նույնիսկ մանիպուլյատիվ աշխատանք։
Մանրամասները՝ տեսանյութում։