Factor.am-ի հարցազրույցը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ:
– Պարոն Մելիքյան, նախորդ ընտրությունների համեմատ՝ այս ընտրություններին ընտրախախտումների ի՞նչ պատկեր եք արձանագրել:
– Հնարավոր չէ, որ առհասարակ որևէ խախտում չլինի, բայց կարևորն այն է, որ ինչին մենք ականատես ենք եղել տասնամյակներ շարունակ՝ զանգվածային ընտրակաշառքի բաժանում, լցոնումներ, ընտրատեղամասերում կուտակումներ, չկային: Նախկին իշխանության գաղափարախոսներն ասում էին, քանի դեռ ՀՀ-ում 1 շնչին հասնող ՀՆԱ-ն չի հասել 10-15 հազար եվրոյի, ինչպես Գերմանիայում է, ընտրակաշառքը տեղ կունենա: Ինչպես տեսնում եք՝ ՀՀ-ում 1 շնչին հասնող ՀՆԱ-ն չի փոխվել, բայց, ինչպես տեսնում եք, ընտրակաշառք չի բաժանվել կամ հանդիպող դեպքերով իրավապահները զբաղվում են: Բայց դրանք ընդամենը մի քանի դեպքեր են: Իսկ մեր կազմակերպության խնդիրն էր՝ հետևել, թե ինչ խախտումներ են եղել լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ:
– Իսկ լրագրողների նկատմամբ ոտնձգություններ չեղան…
– Եթե մենք խոսում ենք քվեարկության օրվա մասին, ապա, այո՛, առաջին անգամ համապետական ընտրությունների ժամանակ որևէ ֆիզիկական բռնության կամ մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպք չի արձանագրվել: Եվ սա իսկապես կարելի է աննախադեպ համարել։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում