Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով` Հայաստանում մասնագիտական գործունեության համար կալանավորված լրագրող չկա, բայց խոսքի ազատության պաշտպանության հարցում խնդիրներ դեռ կան։
Եթե մասնագիտական գործունություն իրականացնելիս խոչընդոտների հանդիպած լրագրողները դիմում են այս կառույցին, ապա կոմիտեն նրանց նեցուկ է լինում։ Ավելին, 2 լրագրողի գործով արդեն դիմել են միջազգային կառույցներին։
2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխարհի տարբեր երկրների բանտերում շարունակում է կալանավորված մնալ 251 լրագրող։ Այս մասին նշված է Լրագրողների պաշտպանության կոմիտեի` դեկտեմբերի 14-ին հրապարկված զեկույցում: Վերոնշյալ թիվը մոտ է ռեկորդային ցուցանիշի: Ընդ որում՝ արդեն երրորդ տարին է, որ բանտարկված լրագրողների թվով ցուցակի առաջատարներն են շարունակում մնալ Թուրքիան, Չինաստանն ու Եգիպտոսը: Այս երկրներում լրագրողները հիմնականում մեղադրվում են հակակառավարական գործունեության համար: