ԽԱՊԿ-ը, ԵՄԱ-ն եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նախագծի վրա աշխատել են եւ այնտեղ սեփականության թափանցիկության մեխանիզմներ են մշակել: Դա, ըստ Աշոտ Մելիքյանի, կնպաստի ոլորտում մրցակցությունն ավելացնելուն. «Որոշ անձինք, լրատվական դաշտում կողմնակալ գործունեություն իրականացնողները փորձում են վիճակն այնպես ներկայացնել, թե շահառուների՝ հեռուստաընկերությունների հետ քննարկումներ չի եղել: Բայց քննարկումները նոր են սկսում, ոչ մեկը թող միամիտ չձեւանա ու չփորձի գործընթացի վրա ցեխ շպրտել: Մենք երեք կազմակերպություններով ասուլիս տվեցինք ու ասացինք, որ այսօրվանից մեկնարկում է լայն քննարկման գործընթացը: Արդեն որոշ առաջարկություններ ենք ստանում: Ակնկալում ենք, որ ԱԺ կրթութան, գիտության, մշակույթի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը կդառնա մոդերատոր, այնտեղ աշխատանքային խումբ է ստեղծվում»: Aravot.am-ը հարցրեց՝ եթե այդ նախագիծը դառնա օրենք, կարծում եք անակնկալնե՞ր կլինեն՝ ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրների մասով, պարոն Մելիքյանը պատասխանեց, որ ինքն անակնկալներ չի սպասում. «ԶԼՄ-ն պետք է ինքը շահագրգռված լինի իր լսարանի հետ ազնիվ խաղի կանոններով աշխատի: Եթե դա քարոզչամիջոց է, քաղաքական հովանավորի հաշվին է հիմնականում ապրում, դա էլ գործելաոճ է: Ոչ մեկը չի արգելում այդ գործունեությամբ զբաղվել, բայց ասեք, թե քամին որտեղից է փչում»:
Ավելին՝ Aravot.am-ում