• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

Նոր թեմա` հին բառապաշարով

Մայիսի 11, 2020
in Հոդվածներ, Հրապարակումներ
Նոր թեմա` հին բառապաշարով

«Մանկապղծության կոնվենցիան վավերացնելուն պատգամավորները տվեցին դրական եզրակացություն». վերնագիրը «Իրավունք» թերթի ապրիլի 28–ի համարից է։ Խոսքն այս անգամ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի, այլ կերպ ասած` Լանզարոտի կոնվենցիայի մասին է։ Վերնագիրը հիշեցնում է այն բառապաշարը, որը թերթը ժամանակին գործածում էր «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»-ի` Ստամբուլյան կոնվենցիայի թեման լուսաբանելիս։ Ու ամեն անգամ գտնվում են փորձագետներ, հոգեբաններ, որոնք կողմնակալ մեկնաբանություններով խեղաթյուրված պատկեր են ստեղծում։ Բայց մինչ այդ`

Ծանոթություն.
Դեռևս 2019թ. նոյեմբերին Կառավարությունը հավանություն է տվել 2007թ. Լանզարոտում ստորագրված ««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ապա Կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ միջազգային այս պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով: ՍԴ որոշումը եղել է դրական, և նախագիծը մտել է ԱԺ` ապրիլի 27–ին այստեղ քննարկումներ են անցկացվել թեմայի շուրջ:
Ի դեպ, այս կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին: Այս պահին փաստաթուղթը Եվրոպական խորհրդի 47 անդամ պետություններից 45-ում ուժի մեջ է մտել։

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանն ԱԺ–ում ապրիլի 27–ին ներկայացնելով փաստաթուղթը` ասաց, որ այն «կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից՝ հաստատելով ընդհանուր չափորոշիչներ ու սահմանումներ»: Այսօր` մայիսի 11–ին, Ազգային ժողովն ընդունեց ՀՀ Կառավարության ներկայացրած «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Իսկ հիմա մեջբերենք «Իրավունք»–ում արտահայտված կարծիքն ու  համեմատենք փաստաթղթի հետ։ Այսպես` «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը թերթին տված հարցազրույցում ասում է. «…կոնվենցիայի վավերացումով պետությունը պարտավորվում է ապահովել երեխայի կողմից իր սեռական կողմնորոշումը ընտրելու և այդ հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը»։ Մինչդեռ, Կոնվենցիայում նման միտք չկա, «սեռական կողմնորոշում» արտահայտությունը կիրառվում է միայն մեկ տեղ՝  խտրականության արգելման մասին հոդվածում, իսկ ընտրության մասին ընդհանրապես ոչ մի խոսք չկա։ Ահա  հոդված 2-ում այդ հատվածը` «Խտրականության արգելման սկզբունքը. «Կողմերի կողմից սույն կոնվենցիայի դրույթների կիրարկումը, մասնավորապես՝ զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով միջոցառումների իրականացումը, երաշխավորվում է առանց որևէ հիմքով խտրականության, ինչպիսիք են սեռը, ռասան, մաշկի գույնը, լեզուն, կրոնը, քաղաքական կամ այլ համոզմունքները, ազգային կամ սոցիալական ծագումը, ազգային փոքրամասնության պատկանելությունը, գույքային դրությունը, ծնունդը, սեռական կողմնորոշումը, առողջական վիճակը, հաշմանդամությունը կամ այլ կարգավիճակ»:

Փորձագետը շարունակում է իր պնդումը. «Կոնվենցիան պարտադրում է դպրոցական ծրագրերում ներառել սեռական դաստիարակության նյութեր` երեխաների մոտ սեռական հարաբերությունների նկատմամբ վաղ տարիքից հետաքրքրություն առաջացնելու համար»։ Հիմա տեսնենք արդյո՞ք Կոնվենցիայում նման ձևակերպում կա։ Ահա`Կոնվենցիայի հոդված 6–ում`«Երեխաների կրթությունը» բաժնում, ասվում է. «Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին: Ծնողների հետ համագործակցությամբ տրամադրված այդ տեղեկությունները պետք է անհրաժեշտության դեպքում տրվեն սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում, և պետք է հատուկ ուշադրություն դարձվի վտանգավոր, հատկապես նոր տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործում ներառող իրավիճակներին»:

Այսպիսով` համոզվում ենք, որ փորձագետի միտքը հեռահար աղերս անգամ չունի Կոնվենցիայում արտահայտված սկզբունքի հետ։ Ակնհայտորեն այստեղ գործ ունենք փաստերի աղավաղման հետ։ Եվ հաշվի առնելով իրողությունը, որ 2010 թվականին նախորդ իշխանությունների կողմից ստորագրված կոնվենցիայի շուրջ նման մեկնաբանությունների ականատես ենք լինում հիմա, պարզ է դառնում, որ սա հերթական թեման է, որը մանիպուլյատիվ կերպով օգտագործվում է ներկա իշխանությունների դեմ։

 

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ,

ԽԱՊԿ փորձագետ

Հարակից Հոդվածներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 12, 2023
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 27, 2022
ԽԱՊԿ-ի հայցերն ընդդեմ պետական մարմինների
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 25, 2022

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • Գերատեսչություններն արձագանքում են ՀԿ-ների հայտարարություններին
  • «Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն
  • Բիզնեսն ընդդեմ մամուլի
  • Ընդդիմությունն ընդդեմ մամուլի
  • Ազգային ժողովի փոխնախագահի մի անիմաստ նախաձեռնության մասին

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ