«Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն

2018թ․ հեղափոխությունից հետո շատերի համար  անսպասելի   «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիրը  դիմեց դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի։

«Ա1+»-ը եթերազրկվեց  2002թ․-ի ապրիլի 2-ին։ Այսօր հեռուստաընկերության հիմնադիրը պահանջում է առ ոչինչ  ճանաչել   2003թ․-ի 7 մրցույթների որոշումները, որոնք Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը կայացրել էր՝ հեռարձակման լիցենզիա տրամադրելու համար։ Դրանցից ոչ մեկի արդյունքում «Ա1+»-ն արտոնագիր չէր ստացել։

Սա  առաջին դեպքը չէ, որ «Ա1+»-ը փորձում է դատական կարգով վերականգնել իր խախտված իրավունքները։  Ընկերությունը  հասել է ընդհուպ Մարդու իրավունքների  Եվրոպական դատարան, որը դեռևս 2008թ-ին  արձանագրել է՝ խախտվել է կարծիք արտահայտելու ազատությունը։

«Ա1+»-ի շահերը Վարչական դատարանում ներկայացնող փաստաբաններից Արա  Ղազարյանը  բացատրում է՝ ինչու է հիմա կարևոր նման հայց ներկայացնելը․ «Առաջին  հերթին «Ա1+»-ին անհրաժեշտ է ռեաբիլիտացում, երկրորդ՝ ընկերությունը ձգտում է վերադառնալ եթեր, երրորդ՝ ունենք անբնական վիճակ կա Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճիռ, որ  անօրինականություն է տեղի ունեցել «Ա1+»-ի նկատմամբ և միևնույն ժամանակ առկա են Հայաստանի դատարանների յոթ որոշումները, ըստ որոնց՝ անօրինական որոշում  տեղի չի ունեցել։  Չի կարող  Եվրոպական դատարանի վճիռ լինել, որ ասում է խախտում է տեղի ունեցել,  և նույն գործով ազգային դատարանների վճիռները, որտեղ հակառակն է նշվում»։

Ավելին՝ տեսանյութով

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.