ԱԺ արտահերթ ընտրությունների օրը՝ հունիսի 20-ին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «Թեժ գիծը» և Արագ արձագանքման խումբը կաշխատեն հատուկ ռեժիմով։
Զանգահարեք 011 53 38 95, 093 10 70 85, 094 59 30 20 հեռախոսահամարներով, եթե ընտրությունների լուսաբանման ընթացքում խոչընդոտվի ձեր օրինական մասնագիտական գործունեությունը։ Արագ արձագանքման խումբը կուսումնասիրի ստացված ահազանգերը և կձեռնարկի համապատասխան միջոցներ: