• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

Լրագրողի մտավոր սեփականությունը գողանալու և ջնջելու արարքներում ՀՔԾ-ն հանցակազմ չի տեսնում․ hetq.am

Հուլիսի 8, 2021
in Մենք ԶԼՄ-ներում
Լրագրողի մտավոր սեփականությունը գողանալու և ջնջելու արարքներում ՀՔԾ-ն հանցակազմ չի տեսնում․ hetq.am

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և լրագրող Անուշ Դաշտենցի միջադեպի առնչությամբ: Հիշեցնենք, որ պատգամավորը խլել էր լրագրողի հեռախոսը, տարել իր հետ, ապակոդավորել, հարցազրույցի տեսագրությունը ջնջել, ապա քաղաքական մեծամասնության մեկ այլ պատգամավորի միջոցով հեռախոսը փոխանցել լրագրողին: Քրեական օրենսգրքի համաձայն` լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը պաշտոնատար անձի կողմից քրեորեն պատժելի արարք է:

Պատգամավոր Սարգսյանը ՀՔԾ-ում իր բացատրության մեջ գրել է, որ լրագրողը չի ունեցել լրագրողական որևէ տարբերանշան, ինչից ինքը կհասկանար, որ դիմացինը լրագրող է: Լրագրող Անուշ Դաշտենցն էլ պնդում է` մոտենալիս ներկայացել է որպես «Հրապարակ» օրաթերթի լրագրող, ինչից հետո ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի ռուսաստանյան բանակցություններից է հարց հղել: Սարգսյանը կոչ էր արել Դաշտենցին` նորմալ լրագրողի պես պահել իրեն:

Ի դեպ, Սարգսյանը ՀՔԾ-ում նաև պնդել է, թե Դաշտենցն իրեն անձնական բնույթի հարցեր է հղել: Լրագրողական կազմակերպությունները դիմել են գլխավոր դատախազություն` ՀՔԾ որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու նպատակով: Դատախազությունից հայտնեցին, որ ի գիտություն են ընդունել դիմումը: Այս միջադեպից հետո պատգամավորը լրագրողի հետ հաշտության եզրեր չի փնտրել: Թե որն է լրագրողական տարբերանշանով հագուստը, և արդյոք չի պատրաստվում իր վարքագծի համար ներողություն խնդրել Դաշտենցից, մեր ֆեյսբուքյան հարցադրումները Հայկ Սարգսյանն անպատասխան թողեց:

Վերջինս ՀՔԾ քննիչին տված իր բացատրությունում հայտնել է, թե հունիսի 3-ի երեկոյան աշխատանքային ժամի ավարտից հետո ընկերների հետ եղել է Մաշտոցի պողոտայի հարակից տարածքում` ոչ աշխատանքային բնույթի հարցերով, ընկերների հետ ժամանակ անցկացնելու նպատակով, փողոցում իրեն է մոտեցել մի մի կին ու սկսել անձնական կյանքին առնչվող հարցեր տալ։ Ըստ այդմ՝ նրանից պահանջել է իրեն չնկարահանել ու անձնական կյանքին առնչվող հարցեր չտալ։ Ապա այդ կինն ասել է, որ լրագրող է, ում չի հավատացել, քանի որ նրա մոտ որևէ իր կամ առարկա, մասնավորապես՝ ինչ-որ մի լրատվամիջոցի տարբերանշանով բարձրախոս, բեյջ, տեսախցիկ, վկայական, հագուստ չի ունեցել, որից կարելի էր հասկանալ, որ նա լրագրող է, բացի այդ չի ճանաչել նրան։

Հայկ Սարգսյանն իր բացատրություններում ասել է, թե երբ մի քանի անգամ այդ կնոջից պահանջել է չնկարահանել իրեն, իսկ նա շարունակել է իր անձնական կյանքին վերաբերող հարցեր տալ և հեռախոսով նկարել, նրա ձեռքից վերցրել է հեռախոսը` իր վերաբերյալ արված տեսագրությունը ջնջելու նպատակով։ Այնուհետև այդ հեռախոսից ջնջել է տեսագրությունը և որոշ ժամանակ անց հեռախոսը վերադարձրել հիշյալ կնոջը:

Այս ամենը ՀՔԾ քննիչ Մեջլումյանը լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտել չի համարել, ըստ նրա` վերջինս բնորոշվում է որպես գրաքննություն իրականացնել, խմբագրության մասնագիտական ինքնուրույնությունը խախտել և դրա գործունեությանն ապօրինի միջամտել, ԶԼՄ-ի գործունեությունն ապօրինի կասեցնել կամ դադարեցնել, լրագրողի՝ օրենքով նախատեսված իրավունքները խախտելը և նմանատիպ գործողությունները։

«Լրագրողին տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրել ասելով՝ պետք է հասկանալ տուժողի վրա ցանկացած եղանակով ճնշում գործադրելը։ Գործադրվող ճնշումը կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան բնույթի։ Ֆիզիկական հարկադրանքը կարող է արտահայտվել, օրինակ, լրագրողին ծեծելով, խոշտանգելով, ազատությունից ապօրինի զրկելով, նրա առողջությանը տարբեր աստիճանի ծանրության վնաս պատճառելով»,-նշվում է Անուշ Դաշտենցին ՀՔԾ-ից ուղարկած գրությունում:

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանի համար թե ՀՔԾ գրությունը, թե պատգամավորի բացատրությունները հիմնավոր չեն, ըստ նրա` պատգամավորը խոսելով լրագրողական բեյջի կամ համապատասխան հագուստի բացակայության մասին պարզապես փորձում է պատասխանատվությունից խուսափել: Նա մատնանշում է` պատգամավորն անձամբ ճանաչում է լրագրողին, քանի որ վերջինս ավելի վաղ հարցազրույց էր ունեցել իր հետ, բացի այդ` մոտենալիս ներկայացել է, որից հետո իր հարցադրումները հնչեցրել:

«Բայց հարցը միայն դա չէ, եթե նույնիսկ այս ամենը ՀՔԾ-ն լրագրողական գործունեության խոչընդոտում չի համարում, ապա պատգամավորի մնացած գործողությունները` հեռախոսը խլել, տանել իր հետ, ապակոդավորել և ջնջել տեսագրությունը… Գոնե այս առումով նա պետք է պատախանատվություն կրեր»,-ասաց Մելիքյանը:

Մելիքյանն անդրադարձավ քննիչի այն ձևակերպմանը, թե պատգամավորը գիտակցաբար պետք  է հիշյալ գործողություններն աներ, որ լիներ լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտում: Ըստ նրա` դժվար է պատկերացնել, որ մարդն անգիտակցաբար ինչ-որ մեկի հեռախոսը խլի, տանի ապակոդավորման, ջնջի ջեսանյութը, ապա վերադարձնի: Աշոտ Մելիքյանի գնահատմամբ` ՀՔԾ մերժման հիմնավորումները պարզապես ծիծաղելի են, հասկանալի է, որ չեն ուզում Հայկ Սարգսյանին պատասխանատվության ենթարկել:

«Իսկ պնդումները,  որ եղել է ոչ աշխատանքային ժամ, առհասարակ տարօրինակ է, որովհետև ԱԺ պատգամավորը ոչ աշխատանքային ժամի չի դադարում լինել հանրային դեմք, իսկ հանրային դեմքին լրագրողն իրավունք ունի մոտենալ, հարց հղել: Այլ հարց է, որ պաշտոնյան կարող է հրաժարվել հարցազրույցից, բայց նման վարքագիծն ուղղակի անընդունելի է: Կարծում եմ` այս միջադեպը պետք է իրավական գնահատական ստանա»,-ասաց նա:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Հարակից Հոդվածներ

Մեր ամբողջ ողբերգությունն այն է, որ ԶԼՄ-ները, որոնք սպասարկում են այս կամ այն քաղաքական ուժի շահերը, նույնիսկ ողբերգություններն են օգտագործում․ Աշոտ Մելիքյան․ civic.am
Մենք ԶԼՄ-ներում

Մեր ամբողջ ողբերգությունն այն է, որ ԶԼՄ-ները, որոնք սպասարկում են այս կամ այն քաղաքական ուժի շահերը, նույնիսկ ողբերգություններն են օգտագործում․ Աշոտ Մելիքյան․ civic.am

Հունվարի 21, 2023
«Լավ կլիներ, որ նույն համառությամբ ԲՏԱ նախարարությունը հաճախականությունների աուդիտ անցկացնի. կոռուպցիոն ռիսկեր կան». Աշոտ Մելիքյան․ Aravot.am
Մենք ԶԼՄ-ներում

«Լավ կլիներ, որ նույն համառությամբ ԲՏԱ նախարարությունը հաճախականությունների աուդիտ անցկացնի. կոռուպցիոն ռիսկեր կան». Աշոտ Մելիքյան․ Aravot.am

Հուլիսի 25, 2022
Պատերազմ, որի զոհը մեր հասարակությունն է․ Աշոտ Մելիքյան․ 1in.am
Մենք ԶԼՄ-ներում

Պատերազմ, որի զոհը մեր հասարակությունն է․ Աշոտ Մելիքյան․ 1in.am

Հուլիսի 14, 2022

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • Մեր ամբողջ ողբերգությունն այն է, որ ԶԼՄ-ները, որոնք սպասարկում են այս կամ այն քաղաքական ուժի շահերը, նույնիսկ ողբերգություններն են օգտագործում․ Աշոտ Մելիքյան․ civic.am
  • «Լավ կլիներ, որ նույն համառությամբ ԲՏԱ նախարարությունը հաճախականությունների աուդիտ անցկացնի. կոռուպցիոն ռիսկեր կան». Աշոտ Մելիքյան․ Aravot.am
  • Պատերազմ, որի զոհը մեր հասարակությունն է․ Աշոտ Մելիքյան․ 1in.am
  • Հայաստանում քաղաքական պայքարը հատում է բարոյականության նորմերը․ Մելիքյան․ rusarminfo.ru
  • Լրագրողին հավատարմագրումից զրկելու օրինագծում լուրջ հիմնավորումներ չկան. Մելիքյան. armeniasputnik.am

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ