Լրագրողական ավելի քան մեկ տասնյակ կազմակերպություններ տարածած հայտարարությամբ դատախազությունից պահանջում են վերացնել Հատուկ քննչական ծառայության որոշումը, հարուցել քրեական գործ, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ քննարկման առարկա դարձնել Հայկ Սարգսյանի վարքագիծը լրագրողների հետ շփումներում և հրապարակայնորեն գնահատական տալ ինչպես այս, այնպես էլ դրանից առաջ նրա մասնակցությամբ տեղի ունեցած մի շարք այլ միջադեպերին։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տարակուսած է քննիչի ձևակերպումից՝ ի՞նչ է նշանակում՝ «անհրաժեշտ է, որպեսզի հանցավորը գիտակցաբար խոչընդոտի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը»։
«Հատուկ քննչական ծառայությունը փաստորեն, պատգամավորին ոչ ադեկվատ մարդու տեղ է դնում։ Դա ուղղակի ծիծաղելի է, և այդ բոլոր գործողությունները անգիտակցաբար անել հնարավոր չէ», – նշում է Մելիքյանը։
Քրեական գործ չհարուցելու պատճառ կարող է լինել նաև այն, որ պատգամավորը վարչապետի պաշտոնակատարի թիմից է, կարծում է Մելիքյանը. «Մանավանդ այս ընտրություններից հետո, երբ վարչապետն օրենքի դիկտատուր է հտչակել, այդտեղ օրենքի առջև պետք է հավասար լինեն և՛ իշխանական ուժերի քաղաքական ներկայացուցիչները, և՛ ընդդիմադիրները»։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում