Օգոստոսի 30-ին ուժի մեջ մտավ Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով քրեականացվեց անձին հրապարակայնորեն ծանր վիրավորանք հասցնելը, ինչի համար սահմանվել են տարբեր չափերի տուգանքներ, իսկ որոշ դեպքերում՝ մինչև 3 ամիս ազատազրկում։ Եթե անձը լրագրողական, հրապարակախոսական, հասարակական-քաղաքական գործունեություն է իրականացնում կամ զբաղեցնում հանրային պաշտոն, ապա նրան վիրավորելու համար ավելի խիստ պատիժ է նախատեսվում, քան շարքային քաղաքացու դեպքում։
«Տարբեր կարծիքներ Աննա Դանիելյանի հետ» հաղորդման հյուրերն են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։