Վերջին տարիների համաշխարհային փորձը վկայում է, որ հակառակորդի դեմ գործողությունների իրականացման համար տեղեկատվական հոսքերի ազդեցությունը կարող է պետությունների ձեռքում հզոր զենք լինել, իսկ այդ զենքին դիմագրավելու ներուժ չունեցող պետությունները կարող են հայտնվել պարտվողների շարքերում: Ի՞նչ է տեղեկատվական պատերազմը և որոնք են տեղեկատվական պատերազմների իրականացման հիմնական մեթոդները։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ: