• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • ru RU
  • hy AM
  • en EN
No Result
View All Result
ԽԱՊԿ/CPFE/КЗСС
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

Սա հետընթաց է. ԽԱՊԿ նախագահը` լրագրողների հավատարմագրման կարգում փոփոխության մասին․ Armeniasputnik.am

Ապրիլի 10, 2022
in Մենք ԶԼՄ-ներում
Իշխանությունները ռեպրեսիվ և նոր սահմանափակումներ կիրառելու ուղիով են գնում. Աշոտ Մելիքյան․ Lragir.am
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ԶԼՄ-ների մասին օրենքում առաջարկվող նոր փոփոխությունը, որով պետական կառույցներին հնարավորություն է տրվելու դադարեցնել լրագրողների հավատարմագրումը։
Իշխանությունը ավարտին է հասցնում այն միտքը, որ պետական կառույցն իրավասու է լինելու դադարեցնել լրագրողների հավատարմագրումը։ Սա հետընթացէ, հետադիմականորոշում, որովհետև քաղաքակիրթ աշխարհը հիմա գնում է միանգամայն այլ ուղղությամբ։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ մեկնաբանելով իշխող ՔՊ պատգամավորների՝ պետության համար լրագրողների հավատարմագրման դադարեցման գործընթացը հեշտացնելուն ուղղված առաջարկը։

«Ժողովրդավարական երկրները որդեգրել են ոչ թե այն ուղղությունը, որ պետմարմինը պետք է որոշի այս կամ այն լրագրողը հավատարմագրումը կամ դրա դադարեցումը, այլ ԶԼՄ-ն է որոշում՝ պե՞տք է, որ ինքը տվյալ պետական մարմնում հավատարմագրված լրագրող ունենա, թե՞ ոչ։ Եթե ԶԼՄ-ն որոշում է, որ հավատարմագրում պետք է, օրինակ, ԵՄ երկրներում, այդ մարմինը պարտավոր է հավատարմագրել։ Որպես կանոն հավատարմագրումից զրկելու մոտեցումը բացառվում է»,- ասաց Մելիքյանը։
Նա նշեց, որ առաջարկվող այս փոփոխությունը, ըստ էության, շարունակությունն է ԶԼՄ օրենքում նախորդ փոփոխության։ Այնտեղ, Մելիքյանի խոսքով, նախատեսված էր լրագրողի հավատարմագրման դադարեցում, սակայն, ըստ երևույթին, առաջարկողներն այդ միտքը մինչև վերջ չէին տարել, ու օրենքում կազուս էր առաջացել։
«Ստացվում էր՝ պետական մարմինը նախատեսում է այդպիսի գործընթաց, բայց իրականում կասեցումը կարող էր նախատեսվել միայն խմբագրության համաձայնության դեպքում, կամ երբ խմբագրությունը ինքն է հետ կանչում լրագրողին։
Սա, Մելիքյանի կարծիքով, հերթական քայլն է, որը հակասում է այն գործընթացներին կամ կարգավորումներին, որոնք ժամանակակից աշխարհում զարգացած երկրներում կիրառվում են։ Եվ այստեղ չի կարելի խոսել այն մասին, թե Հայաստանում իրավիճակն առանձնահատուկ է, սա մի մոտեցում է, որ պետք է կիրառվի այն երկրում, որը իր համար որպես ապագա ժողովրդավարական զարգացումն է ուղենշել։
«Իմ գնահատականը խիստ բացասական է, և ես քննադատաբար եմ մոտենում այս ամենին։ Կարծում եմ, որ սա ուղղակի կամ պետք է չընդունվի կամ եթե նույնիսկ ընդունվի, ապա մոտ ապագայում մոտեցումները և այսպիսի դրույթները պետք է բացառվեն»,- նշեց Մելիքյանը։
Հարցին՝ արդյոք իշխանությունը, որի ներկայացուցիչների մի մասը նաև լրագրող են, փորձո՞ւմ է հնազանդեցնել 4-րդ իշխանություն համարվող մեդիային, Մելիքյանը պատասխանեց՝ ժամանակակից տեխնոլոգիական զարգացման պարագայում լրատվամիջոցին հնազանդեցնելն անհնարին է։
«Այն իրավիճակը, որը ստեղծվել է մեր լրատվական դաշտում մտահոգիչ է և սա չի կարելի անտեսել, բայց, ցավոք, իրավիճակն իշխանությունները փորձում են շտկել իրենց պատկերացումների համաձայն և ոչ թե գիտելիքների ու միջազգային փորձի ուսումնասիրության վրա»,- հավելեց նա։
Sputnik Արմենիա

Հարակից Հոդվածներ

Լրատվամիջոցների դիտորդ մարմինը հաստատել է, որ Հանրայինն էթիկայի խախտում է թույլ տվել. azatutyun.am
Մենք ԶԼՄ-ներում

Լրատվամիջոցների դիտորդ մարմինը հաստատել է, որ Հանրայինն էթիկայի խախտում է թույլ տվել. azatutyun.am

Օգոստոսի 30, 2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք ԶԼՄ-ներում

Ընդդիմությունը թիրախավորում է իշխանամետ, իշխանությունը՝ ընդդիմադիր լրագրողներին․ azatutyun.am

Հունիսի 19, 2024
Շատերը փորձում են սանձարձակությունը քողարկել խոսքի ազատության դրսևորման տակ․ Աշոտ Մելիքյան․ media.am
Մենք ԶԼՄ-ներում

Շատերը փորձում են սանձարձակությունը քողարկել խոսքի ազատության դրսևորման տակ․ Աշոտ Մելիքյան․ media.am

Ապրիլի 26, 2024

Կարդալ նաև

  • Լրատվամիջոցների դիտորդ մարմինը հաստատել է, որ Հանրայինն էթիկայի խախտում է թույլ տվել. azatutyun.am
  • Ընդդիմությունը թիրախավորում է իշխանամետ, իշխանությունը՝ ընդդիմադիր լրագրողներին․ azatutyun.am
  • Շատերը փորձում են սանձարձակությունը քողարկել խոսքի ազատության դրսևորման տակ․ Աշոտ Մելիքյան․ media.am
  • «Երկու կողմն էլ որեւէ կոմպրոմիսի պատրաստ չեն». Աշոտ Մելիքյանը՝ լրագրողի և անվտանգության աշխատակիցների միջև միջադեպի մասին․aravot.am
  • «Ալեն Սիմոնյանն ընդդեմ Աննա Մկրտչյանի ու Անժելա Թովմասյանի» դատական գործը երկկողմանի ատելության դրսևորում է. Աշոտ Մելիքյան․ medialab.am

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Բաժանորդագրվել
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: [email protected]

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • ru RU
  • hy AM
  • en EN
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.