Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ԶԼՄ-ների մասին օրենքում առաջարկվող նոր փոփոխությունը, որով պետական կառույցներին հնարավորություն է տրվելու դադարեցնել լրագրողների հավատարմագրումը։
Իշխանությունը ավարտին է հասցնում այն միտքը, որ պետական կառույցն իրավասու է լինելու դադարեցնել լրագրողների հավատարմագրումը։ Սա հետընթացէ, հետադիմականորոշում, որովհետև քաղաքակիրթ աշխարհը հիմա գնում է միանգամայն այլ ուղղությամբ։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ մեկնաբանելով իշխող ՔՊ պատգամավորների՝ պետության համար լրագրողների հավատարմագրման դադարեցման գործընթացը հեշտացնելուն ուղղված առաջարկը։
«Ժողովրդավարական երկրները որդեգրել են ոչ թե այն ուղղությունը, որ պետմարմինը պետք է որոշի այս կամ այն լրագրողը հավատարմագրումը կամ դրա դադարեցումը, այլ ԶԼՄ-ն է որոշում՝ պե՞տք է, որ ինքը տվյալ պետական մարմնում հավատարմագրված լրագրող ունենա, թե՞ ոչ։ Եթե ԶԼՄ-ն որոշում է, որ հավատարմագրում պետք է, օրինակ, ԵՄ երկրներում, այդ մարմինը պարտավոր է հավատարմագրել։ Որպես կանոն հավատարմագրումից զրկելու մոտեցումը բացառվում է»,- ասաց Մելիքյանը։