Եթե իշխանությունն այս օրենքի փոփոխմամբ այլ նպատակ ունի՝ դա վտանգավոր է. Աշոտ Մելիքյան․1in.am

Պետական մարմիններում հավատարմագրված լրագրողն աշխատանքային գոտում սահմանված կանոնները խախտելու դեպքում հնարավոր է՝ զրկվի հավատարմագրումից: Համապատասխան փոփոխությունները առաջարկում են իշխանական պատգամավորները։ Նախագիծը դժգոհությունների ալիք է բարձրացրել։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ռիսկային է համարում այն, թեև շեշտում է՝ կան լրագրողները, որոնք մոռանում են՝ ուր են և ինչ նպատակով։ Նա նաև տեղեկացնում է, որ վաղը մեդիայի ոլորտում աշխատող տասը հասարակական կազմակերպություններ համագործակցության հուշագիր են կնքելու Հայաստանի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ։

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.