Պետական մարմինները լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն կունենան. Armradio.am

Ազգային ժողովն այսօր քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և  Լիլիթ Մինասյանի հեղինակած նախագիծը, որով փոփոխություններ են նախատեսվում  «Զանգվածային լրատվության մասին» օրենքում: Առաջարկվում է  պետական մարմիններին լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն տալ։ Գործող օրենքը լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու իրավունք տալիս է միայն նրան հավատարմագրման ներկայացրած լրատվամիջոցին։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն առաջարկը  հետընթաց է որակում։

Խախտում թույլ տված լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից տվյալ լրատվամիջոցի կողմից,  հակառակ դեպքում՝  հավատարմագրումը կդադարեցվի պետական մարմնի կողմից։ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն առաջարկող նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ-ում օրինագծի քննարկման ժամանակ պարզաբանում է․ «Լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե աշխատանքային կանոնների խախտման համար նախատեսված գրավոր նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտել է այդ կանոնները»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողին հավատարմագրումից զրկելու առաջարկը  խնդրահարույց է որակում։ Կարծում է՝ այդ քայլով պետական մարմինները պայմանները հարմարեցնում են իրենց, ոչ թե՝ լրագրողին։  Ի վերջո, նրա խոսքով, հավատարմագրում իրականացնելով՝ պետական մարմինը ոչ թե լավություն է անում լրատվամիջոցին կամ լրագրողին, այլ հնարավորություն է տալիս  լուսաբանելու պետական այս կամ այն կառույցի գործունեությունը։

«Ի վերջո, եթե օրենքով նախատեսվում է, որ պետական մարմինը ստեղծում է այնպիսի կարգ, որը խախտելու համար լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից, ապա մենք կարող ենք նաեւ ենթադրել, որ պետական մարմինը հարմարեցնում է  այդ պայմանները իրեն եւ ոչ թե լրագրողին։ Եվ եթե այդպես է անում, ապա մի օր կարող է լրագրողի վարքը դուր չգալ, մյուս օրը՝ հագուկապը, իսկ մյուս օրն այն, թե ինչպես է ինքը գրում եւ լուսաբանում պետական մարմնի գործունեությունը , ինչը սկզբունքորեն անընդունելի է ու հակասում է խոսքի ազատության պահանջներին»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.