Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի ու Լիլիթ Մինասյանի՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ԱԺ-ն ընդունեց 67 կողմ ձայներով, որն պետական կառույցներին հնարավորություն է տալու դադարեցնել լրագրողի կամ լրագրողների հավատարմագրումը:
ԽԱՊԿ-ը ի սկզբանե քննադատաբար Է մոտեցել նախագծին և Մելիքյանի խոսքով՝ ԶԼՄ մասին օրենքում կար կազուս, չէին գրել, որ կարող են դադարեցնել լրագրողի հավատարմագրումը․ «Այս ռեգրեսիվ փոփոխության հիմքը դրվել է դեռեվս 2021-ի դեկտեմբերին: Կարծում եմ՝ հավատարմագրման ինստիտուտը պետք է գործի միայն խորհրդարանում: Հավատարմագրումը չպետք է դիտարկվի լավություն լրատվամիջոցին: Չի կարելի մի քանի լրագրողի վարքագծի պատճառով օրենք փոխել, օրենքը պետք է վերանայել»: