2022թ․ հունիսի 1-ից մինչև 2023թ․ հունվարի 31-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Նիդեռլանդների Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացրել է «Դատական գործեր ընդդեմ ԶԼՄ-ների ու լրագրողների՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով» ծրագիրը։ Այս ծրագրի շրջանակներում իրականացվել է լրագրողների և լրատվամիջոցների դեմ ներկայացված դատական գործերի մոնիտորինգ, պատրաստվել է վերլուծական զեկույց, որը հրապարակվել է ԽԱՊԿ-ի khosq.am կայքում, ֆեյսբուքյան էջում և ներկայացվել հանրությանը մամուլի ասուլիսի միջոցով։ Մոնիտորինգի արդյունքների և զեկույցի փորձագիտական քննարկման համար անցկացվել է ամփոփիչ կլոր սեղան: Թողարկվել են նաև 5 կարճամետրաժ ֆիլմեր լրագրողների և լրատվամիջոցների դեմ ամենաաղմկահարույց դատական գործերի վերաբերյալ։ Այս ֆիլմերը հրապարակվել են ԽԱՊԿ-ի յութուբյան ալիքում, khosq.am կայքում, ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև «Ա1+» առցանց հեռուստաընկերության յութուբյան ալիքում։