ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է ԶԼՄ-ների պաշտպանության հիմնադրամի ստեղծման գործընթաց, համաձայն որի՝ լրագրողներին և խմբագրություններին տրամադրվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև փաստաբանական աջակցություն տեղեկատվական վեճերի հետ կապված դատական գործերում։

Անվճար փաստաբանական ծառայություններ կտրամադրվեն դատական գործերում ներգրավված այն լրատվամիջոցներին, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին․

  • Կիրառում են մասնագիտական էթիկայի նորմերի վրա հիմնված ինքնակարգավորման որևէ մեխանիզմ,
  • Օրենսդրության համաձայն՝ հրապարակում են իրենց ամբողջական ելքային տվյալները, այդ թվում՝ հիմնադիրների մասին տեղեկություններն ու ֆինանսական հաշվետվությունները,
  • Կրում են անձնական (խմբագիր) կամ կոլեգիալ պատասխանատվություն հրապարակվող բովանդակության համար։

Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում՝ «Ինտերնյուս» միջազգային կազմակերպության աջակցությամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

 

ԽԱՊԿ առաքելությունն է ամրապնդել երկրում խոսքի ազատությունը, պաշտպանել լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները՝ ճանապարհ հարթելով որակյալ լրագրության տարածման համար։

 

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.