2010 թ. առաջին եռամսյակային զեկույց

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԼՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եռամսյակային զեկույց

(հունվարմարտ, 2010 թ.)

2010 թվականից սկսած Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն տարեկանից զատ ներկայացնելու է Հայաստանում խոսքի ազատության վիճակի մասին եռամսյակային միջանկյալ զեկույցներ, ընդգրկելով ՝

1. Խոսքի եւ մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրությունն ու դրանում կատարվող փոփոխություներն ու գործընթացները,

2. Տնտեսական միջավայրն ու դրա ազդեցությունները ԶԼՄ-ների վրա,

3. Քաղաքական միջավայրն ու դրա ազդեցությունները ԶԼՄ-ների վրա,

4. Լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտումները:

 1. Խոսքի եւ մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրությունը

2010 թվականի սկիզբը նշանավորվեց խոսքի եւ մամուլի ազատությանն առնչվող մի քանի իրավական նախաձեռնություններով, մասնավորապես.

Փետրվարի 4-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն իր կայքում տեղադրեց «Էրոտիկ բնույթի հեռուuտառադիոհաղորդումների, uարuափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպեu նաեւ անչափահաuների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաuտիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների» նախագիծը՝ քննարկման եւ առաջարկների համար: Որոշ փոփոխություններ կատարելուց հետո հանձնաժողովը փետրվարի 15-ին հաստատեց չափորոշիչները: Որոշումը հրապարակվեց ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի մարտի 2-ի համարում եւ մարտի 12-ից ուժի մեջ է: Փորձագետների կարծիքով՝ անգամ փոփոխություններից հետո փաստաթուղթը մնում է խիստ անմշակ, այն կամայական եւ սուբյեկտիվ որոշումների տեղիք կարող է տալ, քանի որ չափորոշիչները հստակ եւ չափելի չեն:

Փետրվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց «Ժառանգություն» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Այն նախատեսում էր չեղյալ համարել 2008 թվականի սեպտեմբերի 10-ին ընդունված օրենքի լրացումը, որով դադարեցվել էր հեռուստառադիոհեռարձակման մրցույթների անցկացումը մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը: Հիշեցնենք, որ այն, փորձագետների միահամուռ գնահատմամբ, նպատակ ուներ եւս երկու տարով եթերազրկված պահել «Ա1+» հեռուստաընկերությունը:

Կարդալ ավելին

Հարակից Հոդվածներ