Հանգիստ տարի
Լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումների քանակով անցյալ տարին 2008թ. համեմատ եղել է ավելի հանգիստ։ Նման գնահատական տվեց խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
2009թ. գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 11, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումների 14, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 13 դեպք, որոնք 2008թ. համեմատ պակաս են, համապատասխանաբար, 7-ով, 2-ով եւ 1-ով։
«Հայոց աշխարհ», 20 հունվարի 2010