«Ա1+», 20.05.2011

Ո՞վ է ամենաթափանցիկը

Ըստ պետական իշխանության մարմինների պաշտոնական կայքերի տեղեկատվության թափանցիկության ամփոփիչ վարկանիշային աղյուսակի` Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը կրկին հայտնվել է վերջին տեղում: Այն ունի 4,17 տոկոսանոց թափանցիկություն:

Նախարարություններն ու կառավարությանն առընթեր մարմինների պաշտոնական կայքերի առավել բաց ու թափանցիկ 2011 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» կողմից անցկացված մոնիտորինգի արդյունքների ամփոփման ժամանակ այսօր հայտարարեց Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ իրավաբան Օլգա Սաֆարյանը:

Աշոտ Մելիքյանի խոսքերով` մոնիտորինգն անցկացնելու համար հաշվի է առնվել 4 չափորոշիչներ` տեղեկատվության առկայություն կամ բացակայություն, ամբողջականություն,հրատապություն եւ մատչելիություն: Ըստ նույն գնահատականի` ՊԵԿ-ի պաշտոնական կայքին նախորդում են Արդարադատության նախարարության եւ ՀՀ Ոստիկանության կայքերը:

Առաջին տեղում է գտնվում Տրանսպորտի եւ կապի նախարարության կայքը` 46,96% տոկոս թափանցիկությամբ: Նրան հաջորդում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` 45,85%, ապա Գյուղատնտեսության նախարարության`41,67% կայքերը:

Փորձագետի խոսքերով` Ազգային անվտանգության ծառայության կայքը չեն ներառել աղյուսակի մեջ, քանի որ այն իր էությամբ փակ կառույց է եւ այդ ծառայությունում շատ բան պետական գաղտնիք է: Չի դիտարկվել նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, քանի որ այն կայք չունի:

Ուսումնասիրվել է նաեւ 10 մարզպետարանների կայքէջերի տեղեկատվության թափանցիկությունը: Ըստ Աշոտ Մելիքյանի` մարզերի կայքերն իրենց կառուցվածքով նույնն են, ուստի հաշվի է առնվել ինֆորմացիայի հագեցվածությունը եւ մատչելիությունը: Դիտարկման արդյունքներով` կայքերից ամենից բարձր վարկանիշն ունի Արմավիրինը` 30%, որին հաջորդում են Սյունիքի 29.01 % եւ Արագածոտնի 27,17% մարզային կայքերը: Իսկ Արարատի եւ Գեղարքունիքի մարզերի կայքերը ընդհանրապես չեն բացվում:

Ինչ վերաբերվում է ՀՀ պետական իշխանության 5 մարմինների կայքերի վարկանիշներին, ապա այստեղ ամենաբարձր ցուցանիշը բոլոր կայքերի մեջ զբաղեցրել է ՀՀ Դատախազության պաշտոնական կայքը` 56,88%-ով:

«Սա միակ կայքն է, որտեղ կարելի է գտնել գոնե կիսով չափ այն պահանջները, որոնք նշվեցին, մյուսների դեպքում վարկանիշային ցուցակի առաջին հորիզոնականերում հայտնվելը կարելի է ենթադրել, որ հարաբերական են»,- ասաց Աշոտ Մելիքյանը: Ըստ նրա` նախագահի (33,03%), ԱԺ-ի(48,39%) Կառավարության(42,65%), եւ Սահմանադրական դատարանի (43,22%) պաշտոնական կայքերի դեպքում վարկանիշային աղյուսակ չի կազմվել, քանի որ նրանց գործառույթները եւ նշանակությունը տարբեր են:

Տես` http://www.a1plus.am/am/social/2011/05/20/webistes

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.