Սկսած 2010 թվականից, Խոսքի ազատության պաշտպանութան կոմիտեն դիտարկում է Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացը: 2014թ. ապրիլից մինչեւ օգոստոս ԽԱՊԿ-ն ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ անցկացրեց հերթական մոնիտորինգը այդ գործընթացի հետազոտման եւ գնահատման համար:
Այս զեկույցը, որը պատրաստվել է մշտադիտարկման տվյալների հիման վրա, բաղկացած է երեք բաժնից, որոնք համապատասխանում են թվայնացման գործընթացի գլխավոր բաղադրիչներին.
– հեռարձակման ոլորտի օրենսդրական կարգավորում,
– վերգետնյա թվային հեռարձակման ցանցի կառուցում,
– թվայնացման հետ կապված սոցիալական հիմնախնդիրները եւ դրանց լուծման հնարավորությունները։
Յուրաքանչյուր բաժնում ներկայացված են առաջարկություններ, որոնք նպատակաուղղված են երկրում անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացի բարելավմանը։