2014 թվականի մայիսից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) իրականացնում է Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի հերթական մոնիտորինգը՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: Այսպիսի հետազոտություններ ԽԱՊԿ-ն անցկացնում է 2010 թվականից ի վեր։ Սակայն 2013-ից մոնիտորինգն իրականցվում է կատարելագործված մեթոդաբանությամբ՝ հիմնված EXMO համակարգչային տեղեկատվական համակարգի վրա, որը մշակել է Սանկտ Պետերբուրգում գործող Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը։ Հայաստանում կիրառելու համար ԽԱՊԿ-ն այդ մեթոդաբանությունը տեղայնացրել է:
Կայքերում գնահատվել են տեղեկությունների առկայությունը (կամ բացակայությունը), ամբողջականությունը, hրատապությունը (օպերատիվությունը), մատչելիությունը (հասանելիությունը` տեխնիկապես):
Կայքերի դիտարկումն իրականացվել է 146 չափորոշիչով, որոնցից 120-ը բովանդակային են, իսկ 26-ը՝ տեխնիկական: Ստացված տվյալների հիման վրա եւ հատուկ մշակված բանաձեւերով հաշվարկվել են տեղեկությունների քանակական եւ որակական գործակիցները, որից հետո՝ հիմնական ցուցանիշը՝ տեղեկատվական թափանցիկության գործակիցը: Այս գործակցի նվազման կարգով էլ ձեւավորվել է պետական կառույցների կայքերի վարկանիշային աղյուսակը:
Ուսումնասիրվել են 44 պետական մարմինների կայքերը, որոնք, ըստ ցուցանիշների համադրելիության, բաժանվել են երկու խմբի: Առաջին խմբում ներառված են ՀՀ նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների, գերատեսչությունների 34 կայքերը: Երկրորդում՝ երկրի 10 մարզերի պաշտոնական կայքերը, որոնք ընդգրկված են «Տարածքային կառավարման համակարգ» միասնական ցանցում (մարզպետարանների կայքեր): Պետական մարմինների երկու խմբում էլ կազմվել են տեղեկատվական թափանցիկության վարկանիշային առանձին աղյուսակներ:
Ըստ մեթոդաբանության՝ մոնիտորինգի այս փուլի արդյունքները նախնական են։ Պետական մարմինների կայքերի պատասխանատուները հնարավորություն կստատան մանրամասնորեն ծանոթանալու ԽԱՊԿ փորձագետների գնահատականներին եւ, համագործակցելով նրանց հետ, կատարելագործելու իրենց կայքերը։ Այդ համագործակցության փուլը ընթանալու է օգոստոսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը, որից հետո կհրապարակվեն վերջնական արդյունքները։
Անցած տարվա համեմատ՝ 2014-ին 34 նախարարությունների ու գերատեսչությունների պաշտոնական կայքերից միայն 10-ի ցուցանիշներն են բարելավվել։ Մնացածի տեղեկատվական թափանցիկության մակարդակը նվազել է։ Ինչ վերաբերում է մարզպետարանների կայքերին, ապա այս խմբում գրեթե բոլորի ցուցանիշներն իջել են։ Այստեղ բացառություն է միայն Արագածոտնի մարզպետարանի կայքը։
Նույնիսկ վարկանիշային աղյուսակների բարձր տեղերը զբաղեցնող կայքերում չկան կամ ամբողջական չեն այնպիսի կարեւոր տեղեկություններ, ինչպիսիք են՝ տվյալ պետական մարմնում անցկացված կամ այդ մարմնի իրավասությունների շրջանակում կատարված ստուգումների արդյունքներին վերաբերող տվյալները, ներկայացված չեն նախարարություններին եւ գերատեսչություններին հատկացված տարեկան բյուջեի ծախսերը, ինչպես նաեւ՝ բացակայում են ղեկավարի տեղակալների պաշտոնական ելույթների տեքստերը:
Հետազոտված կայքերից շատերին բնորոշ թերություններ են նաեւ տվյալ նախարարությունում, գերատեսչությունում կամ մարզպետարանում թափուր պաշտոնների ցանկի, դրանք զբաղեցնելու համար մրցույթների անցկացման կարգի, այդ մրցույթների արդյունքների ու դրանց բողոքարկման հնարավորությունների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ պետական կառույցի գործունեությանը վերաբերող տվյալների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ կնքված պետական պայմանագրերի, ինչպես նաեւ՝ աճուրդների մասին տեղեկատվության բացակայությունը կամ ամբողջական չլինելը։
Հաճախ բավարար ներկայացված չեն լինում նաեւ տվյալ պետական կառույցի եւ նրա պաշտոնատար անձանց որոշումները կամ գործողությունները (անգործությունը) դատական կամ վարչական կարգով վիճարկելու վերաբերյալ տեղեկությունները, պետական մարմնի գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի տեքստերը, ինչպես նաեւ՝ խորհրդատվական, խորհրդակցական եւ կոլեգիալ մարմինների գործունեությանը վերաբերող տվյալները։ Սա նշանակում է, որ Հայաստանի ոչ բոլոր պետական մարմիններն են լիարժեք տեղեկություններ ներկայացնում հանրությանը եւ բավարար կերպով օգտագործում արդի տեխնոլոգիաների, ամենից առաջ՝ համացանցի հնարավորությունները:
Ստորեւ ներկայացված աղյուսակները թույլ են տալիս համեմատել սույն հետազոտության եւ անցած տարվա մոնիտորինգի արդյունքները:
ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների կայքերի վարկանիշային աղյուսակը
№ |
Պետական մարմինը |
Կայքի հասցեն |
Տեղեկատվական թափանցիկության աստիճանը (%) 2014 թ., նախնական փուլ |
Տեղեկատվական թափանցիկության աստիճանը (%) 2013 թ. |
1 |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն | www.mta.gov.am |
89.48 |
96.20 |
2 |
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն | www.smsmta.am |
80.64 |
96.78 |
3 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | www.mineconomy.am |
76.18 |
77.69 |
4 |
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ | www.csc.am |
76.01 |
77.14 |
5 |
ՀՀ արդարադատության նախարարություն | www.moj.am |
73.87 |
88.93 |
6 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | www.minagro.am |
67.74 |
44.82 |
7 |
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն | www.mtc.am |
62.44 |
68.44 |
8 |
ՀՀ առողջապահության նախարարություն | www.moh.am |
60.64 |
65.66 |
9 |
ՀՀ դատախազություն | www.genproc.am |
60.57 |
73.65 |
10 |
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն | www.edu.am |
59.759 |
69.60 |
11 |
ՀՀ կենտրոնական բանկ | www.cba.am |
53.69 |
57.74 |
12 |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն | www.mfa.am |
52.48 |
49.14 |
13 |
ՀՀ պաշտպանության նախարարություն | www.mil.am |
50.11 |
51.62 |
14 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով | www.competition.am |
49.87 |
55.73 |
15 |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն | www.armstat.am |
49.78 |
52.93 |
16 |
ՀՀ սփյուռքի նախարարություն | www.mindiaspora.am |
48.90 |
42.72 |
17 |
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով | www.elections.am |
48.51 |
57.33 |
18 |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն | www.mud.am |
48.23 |
42.96 |
19 |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե | www.cadastre.am |
47.37 |
51.04 |
20 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | www.mes.am |
47.36 |
50.06 |
21 |
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն | www.aviation.am |
44.75 |
41.88 |
22 |
ՀՀ ֆինանսների նախարարություն | www.minfin.am |
42.40 |
63.61 |
23 |
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն | www.mss.am |
41.75 |
52.88 |
24 |
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն | www.msy.am |
39.27 |
33.40 |
25 |
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտե | www.scws.am |
37.43 |
42.55 |
26 |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով | www.psrc.am |
32.78 |
41.80 |
27 |
ՀՀ ոստիկանություն | www.police.am |
32.72 |
52.18 |
28 |
ՀՀ վերահսկիչ պալատ | www.coc.am |
31.10 |
30.97 |
29 |
ՀՀ մշակույթի նախարարություն | www.mincult.am |
29.14 |
22.17 |
30 |
ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն | www.privatization.am |
27.04 |
25.35 |
31 |
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն | www.minenergy.am |
26.87 |
31.63 |
32 |
ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով | www.tvradio.am |
24.30 |
21.29 |
33 |
ՀՀ բնապահպանության նախարարություն | www.mnp.am |
22.77 |
30.12 |
34 | ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե | www.anra.am |
17.10 |
19.17 |
Ծանոթագրություն 1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության կայքը (www.sns.am) աղյուսակում ներառված չէ, քանի որ այս ՊՄ-ն իր էությամբ փակ կառույց է, որտեղ շատ բան պետական գաղտնիք է: Հետեւաբար՝ այդ ծառայության կայքը համեմատելի չէ մնացած պետական մարմինների կայքերի հետ:
ՀՀ մարզպետարանների կայքերի վարկանիշային աղյուսակը
№ |
Մարզը |
Կայքի հասցեն |
Տեղեկատվական թափանցիկության աստիճանը (%) 2014 թ., նախնական փուլ | Տեղեկատվական թափանցիկության աստիճանը (%)2013 թվական |
1 |
Արագածոտնի մարզ | www.aragatsotn.gov.am |
68.61 |
45.86 |
2 |
Արմավիրի մարզ | www.armavir.gov.am |
67.92 |
73.25 |
3 |
Լոռու մարզ | www.lori.gov.am |
67.85 |
93.84 |
4 |
Վայոց Ձորի մարզ | www.vdzor.gov.am |
67.77 |
82.09 |
5 |
Կոտայքի մարզ | www.kotayk.gov.am |
66.86 |
95.27 |
6 |
Արարատի մարզ | www.ararat.gov.am |
65.32 |
73.74 |
7 |
Գեղարքունիքի մարզ | www.gegharkunik.gov.am |
63.34 |
92.20 |
8 |
Տավուշի մարզ | www.tavush.gov.am |
60.23 |
72.79 |
9 |
Շիրակի մարզ | www.shirak.gov.am |
55.46 |
60.16 |
10 |
Սյունիքի մարզ | www.syunik.gov.am |
50.18 |
53.50 |
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ բոլոր թերությունները, որ վեր են հանվել մոնիտորինգի ընթացքում, հաջողությամբ կարող են վերացվել, քանի որ այս փուլի արդյունքները նախնական են, եւ դրանց հրապարակումից հետո սկսվում է համագործակցության ժամանակաշրջանը, երբ պետական մարմինների ներկայացուցիչները, ԽԱՊԿ մոնիտորինգային խմբի փորձագետների հետ համագործակցելով, կկատարելագործեն պաշտոնական կայքերը: Դրանց բովանդակության ու տեխնիկական վիճակի բարելավումից էլ կախված կլինեն վերջնական արդյունքները:
Մոնիտերինգն իրականացվել է Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ։