Ի գիտություն լրագրողների՝
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն շարունակում է աջակցել լրագրողներին ու լրատվամիջոցներին՝ տրամադրելով անվճար իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև փաստաբանական ծառայություններ՝ դատական վեճերում նրանց իրավունքներն ու շահերը լավագույնս ներկայացնելու համար։
Փաստաբանական աջակցություն տրամադրելու որոշում կայացնելիս ԽԱՊԿ-ը հաշվի է առնում հետևյալ չափանիշները․
1) մասնագիտական էթիկայի նորմերի հիման վրա գործող՝ ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգում տվյալ լրատվամիջոցի ներգրավված լինելը կամ այդպիսի ինքնակարգավորման մեխանիզմներից որևէ մեկի կիրառումը,
2) «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ամբողջական ելքային տվյալների հրապարակումը, սեփականության թափանցիկության ապահովումն ու տարեկան ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը,
3) դատական հայցի առիթ դարձած հրապարակման հասարակական հնչեղությունը,
4) դատական գործի նշանակությունը տեղեկատվական դաշտում ընդհանուր իրավիճակը բարելավելու համար։
Անվճար իրավաբանական խորհրդատվություն և/կամ փաստաբանական աջակցություն ստանալու համար զանգահարեք 093 10 70 85, 094 59 30 20 հեռախոսահամարներով, գրեք info.cpfe@gmail.com էլեկտրոնային փոստին կամ https://www.facebook.com/cpfe.armenia ֆեյսբուքյան էջին։
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Իրականացվող գործողությունների և հրապարակումների բովանդակության համար պատասխանատվություն է կրում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, և պարտադիր չէ, որ դրանցում արտահայտվեն Եվրոպական միության տեսակետները: