Պետության բիրտ մոտեցումը մարզային հեռուստաընկերությունների հարցում պետք է վերանայել. Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, անդրադառնալով 2015-ի հուլիսի մեկից մեկնարկող թվայնացման գործընթացին, նշեց, որ պետությունն իսկապես հավուր պատշաճի չպատրաստվեց և հիմա էլ այդ գործընթացը այնպիսին չէ, ինչպիսին պետք է լինի. տեխնիկական, օրենսդրական և սոցիալական միջոցառումները զուգահեռ պետք է ընթանան:

«Եթե Էստոնիայի օրինակը բերենք, դեռ երկու տարի առաջ, երբ պետք է անալոգային հեռարձակումն անջատվեր և միայն մնար թվայինը, էստոնացիները՝ հասարակ քաղաքացիները, տեղյակ էին՝ ինչ պետք է տեղի ունենա և ինքը ինչ պետք է անի, որ հեռուստատեսության թվային ազդանշանը ընդունի, և այնպես չստացվի, որ ինքը մի գեղեցիկ օր հեռուստացույցը միացնի և խշշոց տեսնի: Այդ խնդիրները հիմա, իհարկե, լուծվում են տեխնիկական առումով, բայց օրենսդրական դաշտը դեռ պատրաստ չէ»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Թվայնացումից հետո արդյոք հեռուստաընկերությունների հաղորդումները որակական աճ կգրանցե՞ն, Աշոտ Մելիքյանը նշեց, որ թվայնացումը ենթադրում է մրցակցության զարգացում, և հեռուստաընկերություններն իրենց գործունեությունը պետք է վերանայեն ու բարելավեն նաև բովանդակային առումով: Ի վերջո, սա բիզնես է, շուկայական հարաբերություններ են:

Ավելին՝տեսանյութում:

http://www.1in.am/1508717.html

Հարակից Հոդվածներ