Archive | Հոդվածներ RSS feed for this section
Ռադիոհաճախականությունների աուդիտ. գաղտնիք՝ յոթ փականքի տա՞կ

Ռադիոհաճախականությունների աուդիտ. գաղտնիք՝ յոթ փականքի տա՞կ

Ինչպես երեւում է, տեսանելի ապագայում երկրի հասարակությունն այդպես էլ չի իմանա, թե Հայաստանում որ ռադիոհաճախականություններն են զբաղված եւ որոնք՝ ազատ, դրանցից որոնք կարելի է օգտագործել հեռուստահեռարձակման համար, իսկ որոնք՝ ոչ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի համապատասխան հարցմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պատասխանել են, որ «Աերոսիստեմս ինտերնեյշնլ» կանադական ընկերության իրականացրած աուդիտի վերջնական հաշվետվությունը չի ընդունվել եւ ուղարկվել է […]

Read full story Comments { 0 }

Ես պնդում եմ, որ մեկ մրցույթ պակաս է հայտարարված

«Առավոտ» օրաթերթի հոկտեմբերի 19-ի համարում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, պատասխանելով մեկ մրցույթ պակաս հայտարարելու մասին իմ հրապարակմանը, ասել է. «Նա չի նկատել օրենքի այն դրույթը, ըստ որի՝ միջպետական պայմանագրերի հիման վրա հեռարձակումն իրականացվում է առանց արտոնագրի: Այդ մի վերահեռարձակումն իրականացվելու է Հայաստանի ստորագրած միջպետական պայմանագրով, որի հիմնադիրներից մեկը ԱՊՀ շրջանակներում մեր երկիրն է: Եվ այդ արտոնագիրը չի հատկացվելու մրցույթով, ճիշտ այնպես՝ ինչպես օրենքում մեխանիզմ կա նախատեսված, որ հանրային հեռուստառադիոընկերությանն էլ մրցույթով չէ, որ տրամադրվում է արտոնագիր»: Այն, որ իմ պնդումը ճիշտ է, կապացուցեմ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքից (այսուհետ՝ օրենք) մեջբերումներով: Այո, ըստ օրենքի 7-րդ հոդվածի […]

Read full story Comments { 0 }

Ռեկտորը հրաժարվեց ընդդեմ լրագրողի հայցից

Ընդամենը երկու դատական նիստ անհրաժեշտ եղավ, որպեսզի Երեւանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանը գիտակցի ընդդեմ «Հետք» շաբաթաթերթի եւ նրա թղթակից Անի Հովհաննիսյանի իր նախաձեռնած դատական գործի անհեռանկարային լինելը: Նա հրաժարվեց մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցից: Իսկ հոկտեմբերի 14-ին հրապարակված դատական ակտով այս գործը կարճվեց: Հիշեցնենք, որ կողմերի միջեւ կոնֆլիկտն […]

Read full story Comments { 0 }
ՀՌԱՀ-ն խախտել է օրենքը

ՀՌԱՀ-ն խախտել է օրենքը

Մրցույթները մեկով պակաս են հայտարարվել Սույն թվականի հուլիսի 20-ին ու 27-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգ

Read full story Comments { 0 }

Ռեկտորին քննադատությունը վիրավորել է: Ի՞նչ կասի դատարանը

Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը լրագրողի նկատմամբ հերթական գործն է վարույթ ընդունել: Այս անգամ հայց է ներկայացվել «Հետք» շաբաթաթերթի եւ ինտերնետային հրատարակության թղթակից Անի Հովյաննիսյանի դեմ: Հայցվորը՝ Երևանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանն է: Նա պահանջում է հերքել Անի Հովհաննիսյանի «Այո, ես բիզնես եմ անում…» հոդվածում («Հետք» N 21, 03.06.2010, էլեկտրոնային հրատարակությունում՝ 07.07. […]

Read full story Comments { 0 }

Ահա այսպիսի բազմակարծություն

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արդեն 5 ամիս իրականացնում է մայրաքաղաքի տարբեր մամուլի ակումբներում հասարակական-քաղաքական գործիչների ասուլիսների՝ հեռուստալուսաբանումների մոնիտորինգ: Այդ ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն մանրամասն վերլուծությունից հետո, սակայն վերջին ժամանակաշրջանի կարեւորագույն իրադարձության՝ Հայ-ռուսական համաձայնագրերի վերաբերյալ տարբեր գործիչների ասուլիսների լուսաբանումն այնքան բնորոշ ընդանուր միտումներ դրսեւորեց, որ հարկ համարեցինք դրան անդրադառնալ այժմ: Եվ այսպես, օգոստոսի 19-21-ը կայացավ ՌԴ նախագահ […]

Read full story Comments { 0 }

Չափորոշիչները ոչ ե՞ւս են

Եվ այսպես՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելուց հետո  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ հաստատված «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները» փաստաթուղթը հազիվ 4 ամիս գոյատեւելուց հետո «հոգին […]

Read full story Comments { 0 }

Հայաստանում ներդրվում է էլեկտրոնային կառավարման համակարգ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործարկել է www.e-gov.am  ինտերնետային կայքը, որի անվանումն է՝ «Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում»: Կայքի նպատակն է, ինչպես նշված է անոնսում, «մեկտեղել Հայաստանի Հանրապետության պետական գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքներն ու տվյալների հիմնապաշարները եւ հարմարավետ միջավայր ստեղծել դրանց օգտագործման համար»: Կառավարության պաշտոնական կայքից այս նոր ռեսուրսը տարբերվում է նրանով, որ այստեղ ոչ միայն տեղեկատվությունն […]

Read full story Comments { 0 }

Շամշյանի գործը

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դեմ քրեական գործ է հարուցված: Փետրվարի 24-ին ՀՀ դատախազության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո «Առավոտ» եւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի ֆոտոթղթակիցը նախ ճանաչվեց իբրեւ տուժող, ապա բավականին տարօրինակ կերպով վերածվեց մեղադրյալի: Երբ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում քրեական գործ հարուցեցին Շամշյանի դեմ, հազիվ թե լրագրողական հանրությունից որեւէ մեկը […]

Read full story Comments { 0 }

«Ա1+»-ը կշարունակի պայքարել եթեր վերադառնալու համար

«Ա1+» հեռուստաընկերության եթերազրկման մռայլ պատմության մեջ կարծես թե արդարության վերականգնման փոքրիկ հույսի շող է նշմարվում: Զգույշ լավատեսության հիմք կարող է լինել երկու հանգամանք: Առաջինը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի դիմումի բավարարումն էր՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204/28 հոդվածի 1-ին ենթակետը («Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու արդյունքում դատարանն իրավաuու է… նախորդ դատական ակտը թողնել […]

Read full story Comments { 0 }