ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակի մասին՝ նրանց պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքներով)

Արդեն երեք տարի շարունակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ)Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED, ԱՄՆ)աջակցությամբ իրականացնում է Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի մոնիտորինգ՝ նրանց տեղեկատվական թափանցիկությունը գնահատելու համար: Եվ ամեն անգամ հետազոտության արդյունքներով պատրաստվում է վերլուծական զեկույց, որը հրատարակվում է եռալեզու՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն գրքույկով: Սույն՝ երրորդ հրատարակությունը 2013 թվականի մոնիտորինգի արդյունքներն է ամփոփում:

Ներկա հետազոտության առանձնահատկությունն այն է, որ իրականացվեց կատարելագործված՝ ЕХМО ավտոմատացված տեղեկատվական համակարգի վրա հիմնված մեթոդաբանությամբ: Համակարգը մշակել եւ օգտագործում է մեր գործընկեր կազմակերպությունը՝ Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), որն էլ այն սիրով տրամադրել է ԽԱՊԿ-ին՝ Հայաստանում կիրառելու համար: Այս համակարգը հնարավորություն է տալիս առցանց (օնլայն) ռեժիմով ուսումնասիրել եւ գնահատել պետական մարմինների կայքերը, բացահայտված թերությունները քննարկել կայքերի համար պատասխանատու պաշտոնյաների հետ եւ վերացնել դրանք: Ըստ էության, ЕХМО-ի հիմքում իշխանության կառույցների ներկայացուցիչների եւ նրանց կայքերի բովանդակությունը վերլուծող փորձագետների երկխոսության գաղափարն է: Ընդսմին, օգտագործվող համակարգը հնարավորություն է տալիս ապահովել մոնիտորինգի թափանցիկությունը:

Կարդալ ավելին

Հարակից Հոդվածներ