Պետական կայքերի բովանդակության ստանդարտացումը և տեղեկատվական բացերը

2014 թվականի ապրիլի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի աջակցությամբ, իրականացրեց հերթական ծրագիրը, որը նախատեսում էր Հայաստանի պետական մարմինների (ՊՄ) պաշտոնական կայքերի մոնիտորինգ՝ նրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու համար: Սա դեռեւս 2011 թվականին սկսված գործունեության տրամաբանական շարունակությունն էր:

Մոնիտորինգի են ենթարկվել 44 ՊՄ-ների պաշտոնական կայքեր, որոնք բաժանված են երկու խմբի: Առաջինում ներառված են ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների եւ այլ գերատեսչությունների 34 կայքերը: Երկրորդում՝ երկրի 10 մարզերի պաշտոնական կայքերը (այսուհետ՝ մարզպետարանների կայքեր), որոնք ընդգրկված են «Տարածքային կառավարման համակարգ» (ՏԿՀ) միասնական ցանցում:

Ուսումնասիրությունը բաղկացած էր չորս փուլից. առաջինը` նախապատրաստականն էր, որի ժամանակ հետագա համատեղ աշխատանքի համար կապեր հաստատվեցին պետական մարմինների պաշտոնական կայքերի պատասխանատուների հետ, երկրորդը՝ ԽԱՊԿ-ի փորձագետների կողմից կայքերի նախնական գնահատման ու վերլուծության, տեղեկատվական թափանցիկության վարկանիշային աղյուսակների կազմման փուլն էր, երրորդը՝ համագործակցության փուլն էր, երբ պետական մարմինների ներկայացուցիչներին հնարավորություն տրվեց ծանոթանալու մոնիտորինգի նախնական արդյունքներին եւ ԽԱՊԿ-ի փորձագետների հետ քննարկումների հիման վրա բարելավելու պաշտոնական կայքերը, չորրորդը՝ հետազոտության արդյունքների ամփոփման ու ՊՄ-ների տեղեկատվական թափանցիկության 2014 թվականի վերջնական վարկանիշային աղյուսակի կազմման եւ հրապարակման փուլն էր:

Կարդալ ավելին:

Հարակից Հոդվածներ