Սույն զեկույցը ներկայացվում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության` «Հանրային շահերի պաշտպանություն` տարածաշրջանային ԶԼՄ-ների եւ ժուռնալիստական կազմակերպությունների գործունեության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում (այն իրականացվում էր Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի եւ Նիդեռլանդների կառավարության աջակցությամբ) անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքների հիման վրա: Հետազոտության նպատակն էր` պարզել ՀՀ մարզային ԶԼՄ-ների կայացածության աստիճանը, այդ թվում դրանց տեղը մարզերի բնակիչների տեղեկատվական պահանջմունքների բավարարման գործում:
Նշված նպատակներին հասնելու համար հանրապետության վեց մարզերում` Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արմավիրում — Սյունիքում 2008թ. փետրվար-հուլիս ամիսներին (յուրաքանչյուր ամիս մեկ մարզում) իրականացվեց բնակչության հասարակական կարծիքի հետազոտություն, որն ընդգրկեց ընդհանուր թվով վեց հարյուր մարդ: