2010թ. օգոստոս-սեպտեմբերին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) իրականացրեց փորձագիտական սոցիոլոգիական հետազոտություն, որի նպատակն էր պարզել ԶԼՄ–ների ազատության մակարդակը Հայաստանում՝ հաշվի առնելով իրավական, քաղաքական ու տնտեսական գործոնների ազդեցությունները։ Հարցմանը մասնակցեցին 50 փորձագետներ՝ համերկրային եւ Երեւանում գործող առավել հայտնի ԶԼՄ-ների ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարներ կամ ներկայացուցիչներ։