Ըստ պաշտոնական կայքերի մոնիտորինգի տվյալների
Սույն հետազոտության նպատակը պետական իշխանության մարմինների (այսուհետ՝ ՊՄ) տեղեկատվության մատչելիության ընթացիկ մակարդակի որոշումն է, այսինքն՝ պարզելը, թե դրանց պաշտոնական կայքերը որքանո՞վ են բավարարում հասարակության տեղեկատվական պահանջմունքները, եւ արդյո՞ք այդ կայքեր այցելելով յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, եւ արդյո՞ք օրենքով նախատեսված ողջ տեղեկատվությունն է տեղադրվում պաշտոնական կայքերում:
Հետազոտությունն իրականացվել է 2010 թվականի օգոստոս-դեկտեմբերին, բուն մոնիտորինգը՝ սեպտեմբեր-հոկտեմբերին, եւ արդյունքները վերաբերում են կայքերի այդ ժամանակվա վիճակին: Եթե հետագայում կայքերում շտկումներ կամ բարեփոխումներ են կատարվել, ապա դրանք կարտացոլվեն հետագա դիտարկումների արդյունքների մեջ: