Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն «Հանրային շահերի պաշտպանություն` տարածաշրջանային ԶԼՄ-ների եւ ժուռնալիստական կազմակերպությունների գործունեության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում 2008 թվականի հունվարից մինչեւ 2008 թվականի սեպտեմբերն իրականացրել է 6 մարզերի լրատվամիջոցների մոնիտորինգ:
Մոնիտորինգն ընդգրկել է Արմավիրի «ԱԼՏ», Գավառի «Քյավառ», Սեւանի «STV1», Վանաձորի «Լոռի», Ալավերդու «Անկյուն գումարած 3», Գյումրիի «Ցայգ» եւ «Գալա», Գորիսի «Լաստ», Կապանի «Սոսի» եւ Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությունների հիմնական լրատվական թողարկումները, ինչպես նաեւ` «Սեւան», «Լոռու մարզ», «Կումայրի», «Զանգեզուր» եւ «Սյունյաց երկիր» թերթերի հրապարակումները` բացառությամբ հայտարարությունների, գովազդների, հեռուստածրագրերի եւ ժամանցային նյութերի: