2014 թ. ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Համառոտ ամփոփում

Հետեւելով  խոսքի ազատության ասպարեզում տիրող իրավիճակին եւ ուսումնասիրելով ԶԼՄ-ների եւ լրագրողների գործունեության պայմանները, ԽԱՊԿ-ն շարունակում է արձանագրել նրանց իրավունքների խախտումների դեպքերը: Այդպիսի փաստերի ընդհանուր թիվը, 2013թ. համեմատ, 2014-ին նվազել է՝ 77 եւ 65: Այսուհանդերձ, այս տարվա տվյալները եւս չեն կարող տագնապ չհարուցել. 2014-ին ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 9 դեպք (1-ով պակաս 2013-ի համեմատությամբ), ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 43 փաստ (14-ով պակաս 2013-ի համեմատությամբ), տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 13 դեպք (3-ով ավելի, քան 2013թ.):

2014թ. տարբեր դատարաններում վարույթ է ընդունվել ԶԼՄ-ների գործունեությանն առնչվող 22 նոր հայց: Դրանցից 17-ը վերաբերում է վիրավորանքին եւ զրպարտությանը, 3-ը՝ հեղինակային իրավունքի պաշտպանությանը, 1-ը՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելուն, 1-ը՝ այլ բնույթի:

Բոլոր մանրամասները՝ ստորեւ։

Կարդալ ավելին

Հարակից Հոդվածներ