Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է նոր նախագիծ «Օրենսդրական բացերի ազդեցությունը ԶԼՄ-ների գործունեության վրա» թեմայով։
Ձեզ ենք ներկայացնում առաջին ֆիլմը՝ «Գնումների մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունների մասին, որի արդյունքում պետության առաջին 3 դեմքերի՝ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ներկայացուցչական ծախսերը դարձել են պետական գաղտնիք՝ այդպիսով խոչընդոտ ստեղծելով տեղեկատվության ազատության համար։