Հայաստանի ամբողջ հետխորհրդային շրջանում չի եղել այնպես, որ ընդդիմությունը գերիշխող դիրք ունենա մեդիայում. Աշոտ Մելիքյան

«Մամուլի հետ սուրճ» հաղորդման մարտի 26-ի հյուրը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն է։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ լրատվամիջոցների սեփականության թափանցիությունը պետք է օրենսդրական պարտադրանք լինի։ Այն դիտարկմանը, թե արդյոք դա հասարակությանը կողմնորոշման իմաստով կօգնի, որովհետև այդ դեպքում էլ հնարավոր է չհրապարակվեն իրական սեփականատերերի անունները, Աշոտ Մելիքյանը պատասխանեց.«Մենք պետք է չթերագնահատենք հասարակ քաղաքացուն, քաղաքացու իրավագիտությունն էլ է զարգանում և բարձրանում։Նախկինում քաղաքացին ասում էր՝ հեռուստացույցով ասացին, իսկ հիմա ասում է՝ սա այս մադու հեռուստաալիքն է։ Արդեն հեռուստադիտողի համար միևնույնը չէ, թե այդ արկղից ինչ է հնչում, հետաքրքրում է նաև, թե ով է ասում»։

Աշոտ Մելիքյանը հավելեց.«Լրատվամիջոցը պետք է իրեն թույլ չտա և չիջնի այն մակարդակին, որ ուղեղի լվացմամբ, մանիպուլացիաներով զբաղվի։ Որոշ մարդիկ առանց խաղի կանոնների են գործում՝ օգտագործելով լրատվամիջոցներին։ Շատ կարևոր է, որ իշխանությունը նույնպես հասկանա, որ ինքն այլևս խոշորացույցի տակ է և պատրաստ լինի քննադատության։ Իրենց ասած՝ ինֆորմացիոն տեռոր ասվածը պարզապես անընդունելի է, իշխանության գործիչը պետք է պատրաստ լինի քննադատության»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝  1in.am -ի տեսանյութում

Հարակից Հոդվածներ