«7or.am», 21. 07. 2010

Լրագրողների իրավունքների խախտման դեպքերն ավելացել են

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը, ներկայացնելով իրենց կողմից պատրաստված’ «Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» 2010թ. երկրորդ եռամսյակի զեկույցը, նշել է, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու դեպքերը, համեմատած 2009թ. նույն ժամանակաշրջանի հետ, նվազել են, սակայն դա չի նշանակում, թե վիճակը բարելավվել է։

-ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների վրա տարբեր տեսակի ճնշումների 5 դեպք է արձանագրվել, տեղեկություն ստանալու և տարծելու իրավունքի խախտումների ևս 5 դեպք, և եթե սա համեմատենք 2009թ. նույն ժամանակաշրջանի հետ, ապա պետք էր ասել, որ ճնշումներ և տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումներն աճել են, ի տարբերություն ֆիզիկական բռնություն կիրառելու դեպքերի, չնայած եթե անգամ մեկ դեպք էլ գրանցվի, դա ուղղակի մեծ վրդովմունք  է առաջացնում, և մեր կոմիտեն շարունակելու հետևել յուրաքանչյուր դեպքին ու համապատասխան քայլերի դիմել,-նշել է նա։

Share