ՀՌԱՀ-ը գործ ունի անելու
«Մեր եթերն իսկապես զարհուրելի է»,-ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Միաժամանակ նա դեմ է, որպեսզի հեռուստաեթերը մաքրվի Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակի առաջարկած մեթոդներով։ Աշոտ Մելիքյանն առաջարկում է փոխել Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը, կոմիտեն դեռ 2000 թ-ից է ասել, որ օրենքը բազմաթիվ դրույթներով հակասում են միջազգային նորմերին։ «Անհրաժեշտ է պարտադրել ՀՌԱՀ-ին, որպեսզի կատարի իր գործառույթները եւ հետեւի, թե որքանով են հեռուստաընկերություններն իրենց գործունեությունն իրականացնում օրենսդրության եւ իրենց վերցրած լիցենզիային համապատասխան։ Եվ այդ գործունեությունը վարի ոչ թե ընտրովի, այսինքն, ինչ-որ մեկի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի, այլ շատ հավասար մոտեցում ցուցաբերի։ Ոչ թե մեկին ինչ-որ մի բան սխալ անելու համար տուգանի, իսկ մյուսին տեսնելով, որ գովազդի ծավալները խախտվում են, լռի, այլ շատ օբյեկտիվ մոտեցմամբ տեսնի, թե որքանով է նրանց գործունեությունը համապատասխանում օրենքին»,-ասում է Աշոտ Մելիքյանը։