«lragir.am», 29.01.2013

Մամուլի վիճակը Հայաստանում 2012-ին

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2012-ի ընթացքում գրանցել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության չորս, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 37, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 23 դեպք: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով, հատկապես ընտրությունների ընթացքում լարվածության մթնոլորտում մեծանում են լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները:

2012-ի խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրավիճակը շատ ավելի մեղմ է եղել, քան 2007-08-ին: Մայիսի վեցին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրվել է լրագրողների դեմ ֆիզիկական բռնությունների երեք, իսկ սեպտեմբերի կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ մեկ դեպք: 2011-ին գրանցված հինգ դեպքերի համեմատ թիվը նվազել է մեկով:

Նա նաև նշեց, որ թե  2011-ին 36 դատական հայցեր էին ներկայացվել դատարաններ՝ ընդդեմ լրատվամիջոցների, և բոլորը անխտիր՝ վիրավորանքի և զրպարտության հոդվածով: Սա ճնշում էր լրատվամիջոցների նկատմամբ: 2012-ին ընդամենը մեկ դեպքում է քաղաքական գործիչը դատի տվել բլոգերին:

Նա նաև նշեց, որ պետական ատյաններից տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները աճում են հատկապես ընտրությունների օրերին:

2012-ի սկզբին առավել ակնհայտ է դարձել տպագիր լրատվամիջոցների ֆինանսատնտեսական ճգնաժամը, Հետք շաբաթաթերթը և Երկիր թերթը այլևս չեն տպագրվում, ֆինանսական ծանր կացության մեջ էր Ազգ օրաթերթը, ֆինանսական խնդիրներ են առկա նաև Հայկական ժամանակ օրաթերթում:

http://www.lragir.am/index.php/arm/0/right/view/77776

Share