About ԽԱՊԿ

Author Archive | ԽԱՊԿ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվար ամսին և հատկապես վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ լրատվամիջոցներ Երևանի քաղաքապետարանից ծանուցում են ստացել անհատույց կամ վարձակալության հիմունքներով իրենց տրամադրված տարածքներն ազատելու մասին։ Ընդ որում, որպես կանոն, դրա համար տրվել է 5 օր։ Այսպիսի հապճեպ և կտրուկ քայլերի անհրաժեշտությունը չի կարող արդարացվել այն հիմնավորմամբ, թե համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքները պետք է օգտագործվեն առավել արդյունավետ։

Read full story

Ոչ մի կառավարություն չի սիրում տեղեկատվության ազատություն

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն իր գոյության 16 տարիների ընթացքում որևէ փոփոխության չի ենթարկվել։ Ներկա իրավիճակում թերևս անհրաժեշտություն կա պարզապես փոքր ծավալի, բայց արդյունավետ փոփոխություններ ու լրացումներ կատարել օրենքում՝ հաշվի առնելով նոր իրողությունները, տեխնոլոգիաների զարգացումը, քաղաքացու և պաշտոնյայի միջև հաղորդակցության ժամանակակից ձևերը։

Read full story

Ազնիվ խաղի կանոններ՝ մեդիալսարանի համար

2003 թվականին ընդունված «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ  օրենքը մինչ օրս կարծես թե ոչ մի լրատվամիջոցի չի խանգարել աշխատել։ Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը կարծում է, որ դա ցուցիչ է՝ գնահատելու որևէ օրենք։ Սակայն արդյո՞ք օրենսդրորեն պաշտպանվում է սպառողի իրավունքը՝ իմանալու, թե ինչ շահեր է սպասարկում այս կամ այն  լրատվամիջոցը: «Զանգվածային լրատվության մասին» օրենքը մի քանի բաց ունի, որոնցից օգտվում է հատկապես առցանց մեդիան։

Read full story

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շաբաթ օրը՝ փետրվարի 2-ին, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին թույլ չեն տվել մտնել խորհրդարանի  շենք, ուր տեղի էր ունենում  «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստը՝ վարչապետի ու գործադիր իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ ԶԼՄ-ների  ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել, ինչին ի պատասխան ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավարն ու որոշ պատգամավորներ արգելքը նախ պայմանավորել են ոչ աշխատանքային օրով, ապա՝ նիստի փակ լինելով, հետո էլ՝ վկայակոչել են խմբակցության կողմից հրավերի բացակայությունը։ Մինչդեռ, տվյալ պարագայում բերված պատճառաբանություններից ոչ մեկը չի կարող ընդունելի և համոզիչ համարվել։

Read full story

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 31-ին կառավարությունը որոշում է կայացրել լուծարել Գյումրու «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը: Հիմնավորումը հետևյալն է՝ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանում անցում է կատարվել թվային հեռարձակման, իսկ «Շիրակի հանրային հեռուստառադիո»-ն առայսօր գործում է անալոգային տիրույթում և չի կարողանում ապահովել լայն լսարան, մինչդեռ՝ «թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչն այս պահին անիրատեսական է»:

Read full story

«Վտանգ կա, որ այս լրատվամիջոցները ՀՀԿ-ական նախկին պատգամավորների կողմից կարող են վերածվել կուսակցական քարոզչամիջոցի». 1in.am

Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ հիմա, երբ ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում հեռարձակման ոլորտում, իսկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դրան մատների արանքով է նայում, այս պարագայում շատ արդիական են դառնում օրենսդրական փոփոխությունները, որոնք պարտադիր կդարձնեն լրատվամիջոցների, մասնավորապես, հեռարձակվող լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը, և ֆինանսավորման աղբյուրները ոչ թե ընդհանուր առմամբ պետք է նշել, որ հովանավորություն է, այլ կոնկրետ որ աղբյուրներից է այդ հովանավորությունը գալիս, որ աղբյուրներից է գովազդային գումարներ ստանում և տարբեր տիպի նվիրատվություններ։

Read full story

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անցած տարվա վերջին աշխատանքային օրը չկայացած հայտարարեց մասնավոր մուլտիպլեքսորի՝ հեռարձակման թվային ցանցի օպերատորի գործունեության լիցենզավորման 6 ամիս տեւած մրցույթը։ Տվյալ որոշման համար հիմք է ծառայել այն, որ սահմանված ժամանակահատվածում ոչ մի դիմում չի ներկայացվել։

Read full story

Անձնական տվյալների պաշտպանություն. վերապահում լրագրության համար

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը բացառություններ էր նախատեսում. անձնական տվյալներ հավաքելը և մշակելը չէր ենթարկվում սահմանափակումների, եթե դա իրականացվում էր բացառապես լրագրության, գրական եւ գեղարվեստական նպատակներով։ Դրա մասին էր օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը, որը, սակայն, 2016-ի դեկտեմբերի 16-ին խորհրդարանի ընդունած փոփոխությամբ՝ ուժը կորցրած ճանաչվեց։ Ընդ որում՝ գործընթացը խիստ գաղտնի էր։

Read full story

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տարիներ շարունակ և՛ նախորդ իշխանությունը, և՛ նրա ձևավորած ՀՌՀ-ն, որպես կանոն, անտեսել են հեռուստաընկերությունների կողմից օրենքների տարատեսակ խախտումների, այդ թվում՝ լիցենզիաների պայմանները չկատարելու վերաբերյալ լրագրողական հանրության բազմաթիվ ահազանգերը։ Չնայած երկրում տեղի ունեցած փոփոխություններին՝ հեռարձակման ոլորտի շատ թերություններ չեն հաղթահարվում։ Այդ մասին վկայում է նաև հանրային թվային հեռարձակման տիրույթում գտնվող մի շարք համապետական, մայրաքաղաքային եւ մարզային հեռուստաալիքների կողմից վերջին  ընտրություններին նախորդող շաբաթների և հետընտրական գործընթացների լուսաբանման մշտադիտարկումը։

Read full story

Հայաստանում չկա մասնագիտական գործունեության համար բանտարկված լրագրող. Աշոտ Մելիքյան. armeniasputnik.am

Եթե մասնագիտական գործունություն իրականացնելիս խոչընդոտների հանդիպած լրագրողները դիմում են այս կառույցին, ապա կոմիտեն նրանց նեցուկ է լինում։ Ավելին, 2 լրագրողի գործով արդեն դիմել են միջազգային կառույցներին։

Read full story