Եռամյա մոնիտորինգի արդյունքներով
2009 թվականին Հայաստանի ԶԼՄ-ների ղեկավարների ու աշխատակիցների շրջանում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) անցկացրած փորձագիտական հարցման ժամանակ հատկապես մարզային լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ, գնահատելով իրենց ԶԼՄ-ում բազմակարծության վիճակը տարբեր մակարդակի ընտրությունների շրջանում եւ ընտրություններից դուրս, իրենք իրենց բարձր միավորներ էին շնորհում (ինքնագնահատումը կատարվում էր 10 բալանոց համակարգով)՝ ընդսմին, հաճախ ի հավելումն հնչում էր նաեւ բառացի մեկնաբանությունը. «Մենք ապահովում ենք բազմակարծությունը»: