2014 թ. երրորդ եռամսյակի զեկույց

Համառոտ ամփոփում

2014թ. երրորդ եռամսյակում, ինչպես եւ առաջին կիսամյակի ընթացքում, ԽԱՊԿ-ն արձանագրել է իշխանության տարբեր կառույցների կողմից խոսքի ազատությունը սահմանափակելու փորձեր, ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ տարաբնույթ ճնշումներ:

Հետեւելով  խոսքի ազատության ասպարեզում տիրող իրավիճակին եւ ուսումնասիրելով ԶԼՄ-ների եւ լրագրողների գործունեության պայմանները, ԽԱՊԿ-ն շարունակել է արձանագրել նրանց իրավունքների խախտումների դեպքերը: Այդպիսի փաստերի ընդհանուր թիվը, 2013թ. երրորդ եռամսյակի համեմատ, 2014-ի նույն ժամանակահատվածում նվազել է՝ համապատասխանաբար 18 եւ 10: Այսուհանդերձ, այս եռամսյակի տվյալները եւս չեն կարող չմտահոգել. 2014-ի երրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2 դեպք, ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 7 փաստ, տեղեկատվության ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 1 դեպք:

2014թ. երրորդ եռամսյակում 5-ով ավելացան լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական հայցերը: Բացի այդ, ստացվել է 1 ծանուցագիր՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու պահանջով:

Բոլոր մանրամասները՝ ստորեւ։

Կարդալ ավելին։

Share

No comments yet.

Ավելացնել մեկնաբանություն