2013 թ. երրորդ եռամսյակային զեկույց

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԼՄ-ՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համառոտ ամփոփում

 2013 թ. երրորդ եռամսյակը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար նկատելիորեն լարված ժամանակշրջան էր։ Դա կապված էր հասարակական կյանքում տեղի ունեցած որոշ իրադարձությունների հետ: Մասնավորապես` լրագրողների աշխատանքի նկատմամբ անհանդուրժողականության դեպքեր արձանագրվեցին քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման փորձի եւ Երեւանի «Փակ շուկան» «Երեւան սիթի» սուպերմարկետի վերածելու դեմ ուղղված քաղաքացիական շարժումների ընթացքում:

Սույն զեկույցն ընդգրկող ժամանակահատվածում 8-ով ավելացան լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական հայցերը եւ այս տարվա ինն ամսվա կտրվածքով դրանց թիվը հասավ 20-ի։

Լրատվամիջոցներին վերաբերող իրավական դաշտում տեղի ունեցած իրադարձություններից նշանակալի է այն, որ սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագիծը: Այսպիսով` գործող օրենքը լրացվեց 22.1 հոդվածով, որով կարգավորվում են այլ լրատվամիջոցներից նյութերի օգտագործման պայմանները:

2013 թ. երրորդ եռամսյակում արձանագրվեց լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 1 դեպք։ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների քանակն այս եռամսյակում հասավ 15 -ի, որից 8-ը վերոհիշյալ դատական գործեր են, 6-ը քաղաքացիական շարժումների ընթացքում գործունեության խոչընդոտումներ են, իսկ 1-ն  այլ բնույթի ճնշում է։ Ինչ վերաբերում է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներին, ապա այս տարվա երրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է 2 դեպք:

Այսպիսով` 2013 թ. երրորդ եռամսյակում լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտումներն ընդհանուր առմամբ երկուսով աճել են` 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ եւ 10-ով նվազել՝ 2013 թ. նախորդ եռամսյակի համեմատությամբ (տե՛ս թիվ 1 եւ 2 աղյուսակները):

Բոլոր մանրամասները՝ ստորեւ։

Կարդալ ավելին

Հարակից Հոդվածներ